«Գրին Ֆարմեր» ընկերությունը հարկային արտոնություն է ստացել
20.07.2017 | 12:45 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://minagro.am

Մասնավորապես, ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2017թ. հուլիսի 21-ից մինչեւ 2018թ. հուլիսի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների՝ մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը 3 տարով կհետաձգվի:
Կառավարության մեկ այլ որոշմամբ ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ (կամ) նյութերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից:
Ներդրումային ծրագրի շրջանակում «Գրին Ֆարմեր»-ը նախատեսում է Արարատի մարզի Երասխ համայնքում կառուցել տեխնոլոգիապես առաջադեմ ինտենսիվ այգիներ:
Ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 1,3 մլրդ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 490,5 մլն դրամ։
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 230 աշխատատեղ, որից 200-ը՝ սեզոնային, իսկ 30 աշխատատեղը՝ հիմնական, միջին աշխատավարձը 2018-ին կկազմի 120 հազ. դրամ, 2019-ին՝ 130 հազ. դրամ եւ 2020-ին 150 հազ. դրամ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: