ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲ ընկերությունն ու Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը (FMO) հայտարարում են նոր՝ $25 միլիոնի վարկային պայմանագրի ստորագրման մասին, որով շարունակում եւ ընդլայնում են երկարամյա համագործակցությունը բիզնեսի ֆինանսավորման ոլորտում։Բանկից հայտնել են, որ նոր վարկային միջոցների 40%-ը կուղղվի կանաչ ծրագրերի, իսկ 60%-ը՝ սոցիալական անհավասարության կրճատմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը։«FMO-ի հետ երկարատեւ համագործակցությունը նոր փուլ է մտնում այս պայմանագրով: Մեզ համար ռազմավարական նշանակություն ունի կանաչ եւ սոցիալապես կարեւոր ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն մեր երկրի կայուն զարգացմանը եւ կնվազեցնեն սոցիալական անհավասարությունը»,- ասել է ԱրարատԲանկի գործադիր տնօրեն Մհեր Անանյանը:ԵԿԱ ՄԱՀԱ տարածաշրջանի FMO-ի Ֆինանսական հաստատությունների ղեկավար Ռուհի Քոսգուն նշել է, որ FMO-ի եւ ԱրարատԲանկի միջեւ ամուր եւ հաջողված գործընկերությունը մեկնարկել է 2014 թվականից.«FMO-ի տրամադրած նոր վարկը կնպաստի բնապահպանական ծրագրերի, փոքր բիզնեսների եւ կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների զարգացմանը մի երկրում, որտեղ բնակչության գրեթե 30%-ը գտնվում է աղքատության շեմին, ինչը լիովին համապատասխանում է FMO-ի ազդեցության օրակարգին։ Միաժամանակ, մենք ուրախ ենք նպաստել ԱրարատԲանկի վարկային պորտֆելի աճին եւ վերջինիս կայուն զարգացման ռազմավարությանը»:Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերն իր հերթին նշել է, որ ուրախ է ականատես լինել FMO-ի գործունեության ընդլայնմանը Հայաստանում եւ շարունակական համագործակցությանը ԱրարատԲանկի հետ.«Այս համագործակցությունը ցույց է տալիս մեր ֆինանսատնտեսական գործընկերության մեծ ներուժը եւ համահունչ է վերջերս Հայաստանի եւ Նիդեռլանդների Թագավորության միջեւ ստորագրված ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրին»: Երկու ֆինանսական հաստատությունների համագործակցությունը սկսվել է 2014 թվականին՝ $15 մլն վարկային պայմանագրով, իսկ «NASIRA» վարկային պորտֆելի երաշխիքի շրջանակում ընդհանուր ֆինանսավորումը կազմել է մոտ $35 մլն՝ շուրջ 1,500 ՓՄՁ-ներին եւ գյուղատնտեսական ձեռնարկություններին ավելի քան 2,000 վարկ։ Մինչ այսօր FMO-ից ներգրավված ընդհանուր գումարը կազմում է ավելի քան $100 մլն: Tweet Դիտում՝ 3987