Telcell-ը նոր ծրագրային լուծում է տվել տերմինալներից մանրադրամների գողությունը կանխելու համար
19.03.2025 | 13:42 Գլխավոր էջ / Նորություններ /


Եթե տերմինալն ունի մանրադրամն ընդունող սարքի հետ խնդիր, ապա մինչ մանրադրամը տերմինալի մեջ գցելը, տերմինալի վրա հայտնվում է զգուշացում․ «Տվյալ տերմինալով այս պահին հնարավոր չէ կատարել մանրադրամով վճարում։ Խնդրում ենք օգտագործել թղթադրամ կամ մոտենալ այլ Telcell Terminal-ի»։
«Վերջին շրջանում որոշ քաղաքացիներ փորձել են Telcell Terminal-ներից մանրադրամներ գողանալ։ Երբ ապարատը փորձել է ստանալ մանրադրամը, նրանք հենց այդ տեղում տարբեր իրեր են մտցրել եւ վերցրել հավաքված գումարը։ Այսինքն՝ հաճախորդը մանրադրամը գցել է ապարատի մեջ, սակայն տոմս չի ստացել, քանի որ գումարը չի գնացել ապարատ, այլ հավաքվել է ընդունման կետում ու մնացել այդտեղ։
Նման դեպքեր գրանցվել են հիմնականում կանգառների մոտ տեղակայված տերմինալներում, որտեղ մանրադրամներն ավելի շատ են հավաքվել։
Խնդիրը հայտնաբերելուց հետո Telcell-ի անվտանգության աշխատակիցների օպերատիվ քայլերի շնորհիվ հարցին արագ տրվել է վերոնշյալ ծրագրային լուծումը։
Telcell ընկերությունը հորդորում է չարագործներին զերծ մնալ նման արարքներից, քանի որ դրանք հայտնաբերվում են արագ, իսկ արդյունքում տուժում են օրինապաշտ քաղաքացիները, որոնք բախվում են անհարմարությունների եւ կրում են ֆինանսական կորուստ»,- ասվում է հաղորդագրությունում:
«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: