IDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվել

16.04.2025 | 14:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #BACEE
IDBank-ը պաշտոնապես միացել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների բանկային ասոցիացիային (BACEE), ինչը «կարեւոր քայլ էր բանկի՝ միջազգային գործընկերների հետ հարաբերություններն ամրապնդելու գործում»։

Բանկից հայտնել են, որ անդամակցության պայմանագիրը ստորագրվել է Բուդապեշտում կայացած պաշտոնական արարողության ժամանակ, որին ներկա էին IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը եւ BACEE բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Միջոցառումը խորհրդանշում էր խոստումնալից եւ փոխշահավետ համագործակցության սկիզբը։

BACEE-ն հիմնադրվել է 1996թ․-ին։ Այն տարածաշրջանային մասնագիտացված կազմակերպություն է, որը համախմբում է Եվրամիության, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, Արեւմտյան Բալկանների եւ Կովկասյան երկրների բանկերը։ Կազմակերպության առաքելությունն է ամրապնդել իր անդամ-բանկերի գործարար հարաբերությունները միջազգային բանկային համակարգի հետ եւ նպաստել նրանց երկրներում համակարգի կայուն եւ երկարատեւ զարգացմանը:

Այս անդամակցության շնորհիվ IDBank-ի առջեւ բացվում են բազմաթիվ հնարավորություններ, այդ թվում՝ մասնակցություն BACEE-ի կազմակերպած կոնֆերանսներին, դասընթացներին եւ սեմինարներին, ինչպես նաեւ հնարավորություն մասնակցելու բանկերի թղթակցային հարաբերությունների զարգացման ծրագրին եւ այլ նախագծերի։

«Մենք հպարտ ենք BACEE-ին միանալու համար եւ վստահ ենք, որ այս համագործակցությունը կաջակցի IDBank-ի ռազմավարական նպատակներին, հատկապես՝ ավելի ամուր միջազգային կապեր կառուցելու եւ տարածաշրջանային ֆինանսական աճին եւ կայունությանը նպաստելու գործին»,- ասել է IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը:

«IDBank-ը կարեւոր դեր ունի Հայաստանի բանկային ոլորտում, եւ ունենալով բանկը BACEE-ի անդամակցության ցանկում՝ Ասոցիացիան էլ ավելի է ամրապնդում իր աշխարհագրական ծածկույթն ու տեսանելիությունը։ BACEE-ն ուրախ է իր աջակցությունն առաջարկել IDBank-ի դինամիկ եւ կայուն զարգացման գործում ներքին եւ միջազգային մակարդակում», - ասել է BACEE-ի գլխավոր քարտուղար Իշտվան Լենգյելը։

IDBank-ը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 19292
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW