Tap Payments-ը լիցենզիա է ստացել ԱՄԷ-ում

10.04.2025 | 10:02 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Սաուդյան Արաբիայում հիմնադրված Tap Payments-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Կենտրոնական բանկից մանրածախ վճարումների ծառայությունների լիցենզիա է ստացել:

Նոր լիցենզիան Tap Payments-ին թույլ կտա ԱՄԷ-ի բիզնեսներին առաջարկել վճարային լուծումների իր փաթեթը, որն առաջարկում է վճարման ավելի քան 20 եղանակ:

Այսպիսով Tap Payments-ն ավարտել է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի բոլոր վեց երկրներում արտոնագրերի ստացման գործընթացը: Ընկերությունը նախկինում արտոնագրեր էր ստացել Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում, Քաթարում, Բահրեյնում եւ Օմանում։

2014 թվականին հիմնադրված Tap Payments-ը ներկայում սպասարկում է ավելի քան 120 000 ձեռնարկությունների եւ գրասենյակներ ունի Կահիրեում, Դոհայում, Դուբայում, Քուվեյթում, Լոնդոնում, Մանամայում, Մուսկատում եւ Էր Ռիադում:

2024 թվականի նոյեմբերին ընկերությունը համագործակցություն էր հաստատել Mastercard-ի հետ՝ գործարկելով լուծում, որը թույլ է տալիս առցանց գնորդներին ընտրել իրենց Mastercard-ը վճարումների ժամանակ եւ հաստատել վճարումները՝ օգտագործելով կենսաչափական տվյալներ:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 

Դիտում՝ 13769

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW