Թվային ինքնություն եւ թվային նույնականացում, ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում արագ, ապահով ու անվտանգ թվային գործարքների իրականացում` մասնավոր եւ պետական ոլորտներում. imID-ն Հայաստանի համար թվային ինքնության նոր մակարդակ ու չափանիշ է սահմանում։ Ապրիլի 15-ին տեղի է ունեցել վստահության ծառայություններ մատուցող imID ընկերության գրասենյակի պաշտոնական բացումն ու նախագծի շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ կառավարության, պետական եւ միջազգային կառույցների, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում թվային փոխակերպումները դարձել են համար մեկ հրամայականը, որոնցից անմասն չի մնում նաեւ Հայաստանը։ Ունենալով երկրի թվայնացման ռազմավարություն՝ Հայաստանը եւս խթանում է անձնական տվյալների պաշտպանությունը եւ թվային տիրույթում վստահելի ու արագ գործընթացների իրականացումը, որոնց հիմքում վստահության ծառայություններ մատուցող ընկերություններն են (Trust Service Providers)։ Այս գաղափարն ունենալով եւ արդյունավետ թվային ինքնության գործիք ստեղծելու նպատակով 2024 թվականին Հայաստանի 10 բանկ եւ հեռահաղորդակցության ոլորտի 3 ընկերություն միավորվելով հիմնադրել են imID-ին։ imID-ի Հիմնադիր խորհրդի կազմում են Ակբա բանկը (Acba Bank), Ամերիաբանկը (Ameriabank), Արդշինբանկը (Ardshinbank), Այդի բանկը (IDBank), Էվոկաբանկը (Evocabank), Ինեկոբանկը (Inecobank), Կոնվերս բանկը (Converse Bank), Հայէկոնոմբանկը (Armeconombank), Յունիբանկը (Unibank), Ֆասթ Բանկը (Fast Bank), ինչպես նաեւ Թիմ Տելեկոմ Արմենիան (Team Telecom Armenia), Յուքոմը (Ucom) եւ Վիվան (Viva)։ imID-ի Գլխավոր տնօրեն Կարեն Մկոյանը ներկայացրել է imID-ի առաքելությունն ու հեռահար նպատակները։ «Մենք գործարկում ենք ծառայությունների համապարփակ փաթեթ, որը թույլ կտա մասշտաբային հասանելիություն ապահովել Հայաստանի քաղաքացիների համար՝ բոլորին հնարավորություն տալով օգտվել անվտանգ թվային նույնականացումից եւ էլեկտրոնային ստորագրությունից: Մեր այս նախաձեռնության նպատակն է ստեղծել թվային ինքնության այնպիսի էկոհամակարգ, որն ամբողջովին նոր ընթացք կտա երկրի թվային ապագայի զարգացմանը, կլինի թվային վստահության հիմքը Հայաստանում։ Այսօր հպարտությամբ կարող եմ ասել, որ imID-ն արդեն գործում է՝ հիմնված ամբողջությամբ նոր, ժամանակակից ենթակառուցվածքի վրա, որը նախագծվել է՝ ապահովելու ԵՄ eIDAS կարգավորման լիարժեք համապատասխանություն։ Սա նշանակում է, որ մենք այս ամենը ստեղծում ենք ոչ միայն այսօրվա համար, այլեւ ապահով ապագայի համար, որտեղ Հայաստանի քաղաքացիներն ու կազմակերպությունները կկարողանան լիարժեք ինտեգրվել միջազգային թվային համակարգերին»,- նշել է imID-ի Գլխավոր տնօրեն Կարեն Մկոյանը«Բարի գալուստ imID, Ձեր անձը խիստ նույնականացված է». imID-ի գրասենյակի պաշտոնական բացումն ազդարարվել է համակարգում օգտատիրոջ նույնականացմամբ, որն իրականացրեց imID-ի Հիմնադիր խորհրդի նախագահ, Ակբա բանկի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, թվային պլատֆորմների եւ տեխնոլոգիաների տնօրեն Տիգրան Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ imID-ի Հիմնադիր խորհուրդը միավորվել է մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ գիտակցելով թվային հասարակություն ձեւավորելու կարեւորությունն ու արդիականությունը:«Գաղափարի հիմքում էլեկտրոնային ինքնության, անհատին տրվող բոլոր տեսակի փաստաթղթերի, ինչպես նաեւ տարատեսակ իրավահարաբերություններում կիրառվող փաստաթղթերի եւ պայմանագրերի ստորագրության անվտանգ թվային այլընտրանքը ստեղծելն է։ Ամբողջ աշխարհն արդեն իսկ շարժվում է թվային ինքնության դրամապանակներ (Digital Identity Wallet) ստեղծելու ուղղությամբ, եւ Հայաստանում նման որակի ծառայություն ու պրոդուկտ ստեղծելով՝ մենք հեռահար նպատակներ ունենք այն նաեւ արդյունավետորեն կիրառել մեր երկրի սահմաններից դուրս՝ այդ թվում արտահանել տեխնոլոգիաներ եւ պատրաստի ու փորձարկված լուծումներ՝ դառնալով ոլորտի առաջատար խաղացող։ Իսկ դրա համար ունենք բոլոր հնարավորություններն ու առավելությունները, մասնավորապես կարող թիմ եւ նպատակ՝ համապատասխանել ոլորտում աշխարհի առաջատար ստանդարտներից մեկին, ստանալ ԵՄ eIDAS կարգավորման համապատասխանության հավաստագիր եւ դառնալ որակավորված վստահության ծառայություններ մատուցող (QTSP) ընկերություն»,- նշել է Տիգրան Սիմոնյանը։ eIDAS կարգավորումն էլեկտրոնային նույնականացման եւ վստահության ծառայությունների իրավական հիմքն է, որն ապահովում է թվային ինքնությունների եւ գործարքների փոխճանաչելիությունն ու իրավական ուժը ԵՄ բոլոր երկրներում՝ դարձնելով էլեկտրոնային ստորագրությունները, ինքնության հաստատումն առավել հուսալի եւ արդյունավետ։ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի խոսքով՝ imID-ի կիրառական առավելությունները տեսանելի կլինեն, երբ շուտով մեր քաղաքացիները սկսեն ավելի մասսայական օգտվել դրանից.«imID-ն Հայաստանի թվայնացման գործում առանցքային դեր ունի։ Դրա կայացմամբ Հայաստանում թվային ոլորտի զարգացումը, մասնավորապես, տարբեր թվային գործիքների ինտեգրումը շատ ավելի արագ է լինելու։ imID-ի դերը առանցքային է հատկապես զեղծարարությունների կանխարգելման հարցում, ինչը այսօր մեծագույն խնդիր է բոլոր կառույցների համար։ Այն բոլոր նպատակները, որոնք հիմնադիր կազմը դրել էր իր առջեւ այս ժամանակահատվածի համար, կարող ենք ասել, որ ամբողջությամբ իրագործվել են։ Հաջորդիվ արդեն պետք է ավելի համատարած դարձնենք օգտագործումը, քանի որ այն էականորեն խնայում է մեր ամենաթանկարժեք ռեսուրսը՝ ժամանակը»։Միջոցառման ավարտին հյուրերը շրջայց են կատարել գրասենյակում, հնարավորություն ունեցել ծանոթանալ imID-ի դեմո-տարբերակին եւ ծառայություններին։ ***imID-ն ստեղծվել է 2024 թվականին՝ Հայաստանի 10 բանի եւ հեռահաղորդակցության ոլորտի 3 ընկերության կողմից։ imID-ն տրամադրում է անվտանգ եւ հուսալի էլեկտրոնային ինքնության լուծումներ անհատների, բիզնեսների եւ պետական մարմինների համար։ Որպես թվային ինքնության մատակարար՝ imID-ն տրամադրում է անվտանգ թվային ID-ներ քաղաքացիներին՝ հնարավորություն տալով իրականացնել վստահելի եւ հաստատված գործարքներ թվային միջավայրում։Ընկերությունը հնարավորություն է տալիս օգտատերերին առանց ֆիզիկական ներկայության անհրաժեշտության իրականացնել էլեկտրոնային գրանցում, մուտք գործել imID-ով, հաստատել գործարքներ, ստորագրել ցանկացած թվային փաստաթուղթ առցանց։Որպես վստահության ծառայություններ մատուցող ընկերություն՝ imID-ն բիզնեսներին եւ պետական կառույցներին ապահովում է վստահելի ու անվտանգ թվային ծառայությունների ամբողջական համակարգ՝ Identity-as-a-Service (IDaaS) անվտանգ նույնականացում եւ ինքնության հաստատում, Signature-as-a-Service (SignaaS) հեռավար որակավորված էլեկտրոնային ստորագրություններ՝ լիարժեք իրավական ուժով, eSeal-as-a-Service (eSealaaS) – վստահելի թվային կնիքներ։ Թե՛ փաստաթղթերի ստորագրման եւ թե՛ ինքնությունը հաստատող յուրաքանչյուր գործարք ապահովվում է հզոր գաղտնագրման եւ գործառնական պաշտպանական մեխանիզմներով։imID-ի նպատակն է նախ Հայաստանում, ապա ողջ աշխարհում մարդկանց հնարավորություն տալ անվտանգ եւ արդյունավետ կերպով օգտվել վստահության թվային ծառայություններից ու պրոդուկտներից, որոնք բարելավում են թվային աշխարհի հետ հուսալի եւ անխափան հաղորդակցությունը:Որպես վստահելի ծառայություններ մատուցող ընկերություն՝ imID-ն ձեւավորում է նոր մշակույթ եւ չափանիշներ նորարարական եւ անվտանգ թվային ինքնության լուծումների համար։ imID-ի առաքելությունն է մարդկանց ապահովել թվային նույնականացման վստահելի եւ արդյունավետ գործիքով, որը թվային աշխարհի հետ նրանց շփումը կդարձնի առավել անվտանգ ու անխափան։imID-ն հավակնում է դառնալ աշխարհի ամենավստահելի եւ նորարարական թվային վստահության ծառայությունների եւ պրոդուկտների մատակարարը, որը թույլ կտա յուրաքանչյուր օգտատիրոջ վստահորեն կողմնորոշվել թվային դարաշրջանում եւ օգտվել թվային ծառայություններից: Tweet Դիտում՝ 2610