Ապրիլի 18-20-ը տեղի կունենա Leasing EXPO/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում ցուցահանդեսը։ Եռօրյա էքսպոյի ընթացքում ԱրարատԲանկի տաղավարի մոտ այցելուներին կդիմավորեն լիզինգի փորձագետները՝ տրամադրելով խորհրդատվություն եւ պատասխանելով ֆինանսական վարձակալության հետ կապված հարցերին։Այս տարի ԱրարատԲանկը ներկայանում է բացառիկ առաջարկով՝ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շրջանակում առաջարկելով լիզինգի գրավիչ պայմաններ՝ մինչեւ 35% հետվճարի (cashback) հնարավորությամբ:«ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4BUSINESS) նախաձեռնություն-ՎԶԵԲ վարկային գիծ ծրագիր• Հիմնական միջոցների ձեռքբերում՝ տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, գյուղատնտեսական տեխնիկա,• Էներգախնայող շինարարական աշխատանքների իրականացում (բացառությամբ բազմաբնակարան շենքերի)։Հետվճար տրամադրվում է լիզինգի գումարի մինչեւ 15%-ի չափով։ Լիզինգառուներին տրամադրվում է նաեւ՝• հավելյալ 20% հետվճար, եթե լիզինգառուն Արցախից Հայաստան է տեղափոխվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում եւ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով կարող է համարվել տեղահանվածների աջակցության որեւէ ծրագրի շահառու, • հավելյալ 15% հետվճար (մինչեւ 60,000 եվրո), եթե առնվազն վերջին 6 ամսվա ընթացքում լիզինգառուի գրանցված աշխատակիցների նվազագույնը 10%-ը կամ 10 անձը հանդիսանում են «տեղահանվածներ»:GEFF ծրագիրը ներառում է՝ • Կանաչ տնտեսության ներդրումներ (լիզինգ),• Նվազագույնը 20% էներգախնայողություն ապահովող տեխնոլոգիաներ,• Ջերմոցային գազերի արտանետումների նվազեցում,• Ռեսուրսախնայողություն՝ ջրօգտագործման, նյութերի կիրառման/թափոնի առաջացման կրճատում,• Հետվճար՝ լիզինգի գումարի մինչեւ 15%-ի չափով՝ արեւային ՖՎ կայանների, արեւային ջրատաքացուցիչների, էլեկտրական տրանսպորտային միջոցների լիցքավորման ենթակառուցվածքների, արեւային մարտկոցների համար,• Հետվճար՝ լիզինգի գումարի մինչեւ 10%-ի չափով՝ էլեկտրամոբիլների ձեռքբերման դեպքում:Ցուցահանդեսը տեղի կունենա Մերիդիան էքսպո կենտրոնում (Ոսկերիչների 1), ժամը՝ 12։00-20։00-ին, մուտքն անվճար է` պարտադիր գրանցմամբ։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 4235