Zurich-ը ներդրումներ է անում ԱԲ-ի վրա հիմնված ավտոապահովագրության մեջ
16.04.2025 | 10:01 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://fortune.com/

Ominimo-ի հիմնական պրոդուկտն օգտագործում է մեքենայական ուսուցում ռիսկերը աննախադեպ մանրամասությամբ գնահատելու համար: Փոփոխական տվյալների սահմանափակ հավաքակազմի վրա հենվելու փոխարեն՝ հարթակը վերլուծում է հարյուրավոր գործոններ՝ տրանսպորտային միջոցի չափից մինչեւ քաղաքային ենթակառուցվածքի վիճակը, իրական ժամանակում ռիսկի մոդելները ճշգրտելու համար:
Այս մոտեցման շնորհիվ Ominimo-ն արագ գրավել է Հունգարիայի ավտոապահովագրության շուկայի 7%-ը՝ գործունեության առաջին տարում վաճառելով ավելի քան 300 000 պոլիս:
DA Direkt-ը՝ Zurich-ի դուստր ձեռնարկությունը Գերմանիայում, դիստրիբուցիայի մասին համաձայնագիր է ստորագրել Ominimo-ի հետ՝ Եվրոպայում ավտոապահովագրության համատեղ պրոդուկտներ թողարկելու համար:
Գործարկման մեկնարկը կսկսվի Լեհաստանից եւ կշարունակվի Շվեդիայի եւ Նիդեռլանդների շուկաներում:
Կողմերը չեն բացահայտել գործարքի ֆինանսական մանրամասները, սակայն աղբյուրները նշում են, որ Zurich-ը ձեռք է բերել Ominimo-ի 5% բաժնետոմսերը 10 միլիոն եվրոյով՝ ստարտափը գնահատելով 200 միլիոն եվրո:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: