Ավտոպարկի արդիականացումը դարձել է հասանելի եւ արդյունավետ Trade-In ծրագրի շրջանակում

17.04.2025 | 17:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Auto Gallery #Trade-In #Արմենիան Լիզինգ Քամփնի
«Auto Gallery»-ն եւ «Արմենիան Լիզինգ Քամփնի»-ն համատեղ մեկնարկել են Trade-In լիզինգային ծրագիրը, որն իրավաբանական անձանց հնարավորություն է տալիս փոխարինել իրենց հին բեռնատար մեքենաները նոր՝ Saic Maxus էլեկտրական մոդելով։

Trade-In համատեղ ծրագիրը մշակված է իրավաբանական անձանց համար՝ հաշվի առնելով բիզնես գործառույթների արդյունավետության բարձրացման, ժամանակի խնայողության եւ ծախսերի օպտիմալացման պահանջները։ Ծրագրի շրջանակում հնարավոր է հին ավտոմեքենան փոխանակել նորով՝ խուսափելով վաճառքի հետ կապված հավելյալ գործողություններից եւ ծախսերից։

Այս մեխանիզմը լայնորեն կիրառվում է միջազգային պրակտիկայում․ ժամանակի ընթացքում այն ապացուցել է իր արդյունավետությունը՝ համադրելով հին տրանսպորտային միջոցի վաճառքի եւ նորի ձեռքբերման գործընթացները։

«Trade-In ծրագիրը նորարարական լուծում է բիզնեսի համար։ Այն հնարավորություն է տալիս հաճախորդներին փոխարինել հին ավտոմեքենան նորով՝ արժեքի տարբերությունը ձեւակերպելով լիզինգով։ Saic Maxus ապրանքանիշի բեռնատարներն առանձնանում են էկոլոգիական անվնասությամբ, շահագործման ցածր ծախսերով եւ բարձր արդյունավետությամբ՝ միաժամանակ նվազեցնելով ինչպես լիցքավորման ժամանակը, այնպես էլ էներգիայի սպառումը»,- նշել է «Auto Gallery» ընկերության հիմնադիր - տնօրեն Գեւորգ Գեւորգյանը։

Ծրագրի շրջանակում հին ավտոմեքենայի գնահատված արժեքը կիրառվում է որպես լիզինգի կանխավճար։ Ֆինանսավորումը հասանելի է տարեկան 0.1% տոկոսադրույքով՝ մինչեւ 36 ամիս ժամկետով։ Saic Maxus ավտոմեքենաների համար նախատեսված է երաշխիքային սպասարկման փաթեթ՝ 5 տարվա կամ 180,000 կմ վազքի սահմանով՝ առանց որեւէ լրացուցիչ սպասարկման ծախսերի։

«Ներկայիս իրողության պայմաններում բիզնեսը պետք է օգտագործի ժամանակակից, էկոլոգիապես մաքուր ու տնտեսապես արդյունավետ գործիքներ։ Trade-In ծրագիրը հնարավորություն է տալիս նվազեցնել բիզնեսի ֆինանսական բեռը եւ անցում կատարել էլեկտրական տեխնոլոգիաների առանց մեծ ներդրումների՝ պահպանելով կանխիկ հոսքերի կայունությունը»,- նշել է «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանը:

Trade-In ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով «Auto Gallery» ավտոսրահ՝ Դավիթաշեն 4-րդ զանգված  46/5 հասցեով, կամ զանգահարելով +374 60 707010 հեռախոսահամարով, ինչպես նաեւ «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ-ի պաշտոնական կայքում:

***
Auto Gallery-ն հանդիսանում է IM Motors եւ Saic Maxus վերջին սերնդի էլեկտրական մեքենաների միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որն առաջարկում է հաճախորդներին էլեկտրական ավտոմեքենաներ՝ եվրոպական սերտիֆիկացիայով:
Դիտում՝ 1741
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW