Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը Leasing Expo 2025-ի «Հիմնական գործընկերն» է: Էքսպոյի շրջանակում Ակբա Լիզինգը կներկայացնի լիզինգային շուկայի լավագույն առաջարկները։Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը համարվող փոքր, միջին եւ խոշոր ձեռնարկությունների, ինչպես նաեւ անհատ տնտեսվարողների ու ֆերմերների համար Ակբա Լիզինգը երկարաժամկետ եւ հուսալի գործընկեր է. ընկերությունը միայն վերջին հինգ տարվա ընթացքում շուրջ 220 միլիարդ ՀՀ դրամ է ներդրել Հայաստանի տնտեսության զարգացման համար: Ակբա Լիզինգը վերջին հինգ տարվա ընթացքում եռապատկել է կնքված պայմանագրերի ֆինանսավորման ընդհանուր ծավալը՝ այդպիսով նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանն ու արտադրական հզորությունների ընդլայնմանը։ Ակբա Լիզինգն ակտիվորեն ֆինանսավորում է նաեւ «կանաչ» նախագծերը՝ Հայաստանում խթանելով էներգաարդյունավետ եւ շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված լուծումների ներդրումն ու տարածումը: Միայն նախորդ տարվա ընթացքում իրականացվել է 17.3 միլիարդ ՀՀ դրամի «կանաչ» նախագծերի ֆինանսավորում՝ «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ներքո գրանցելով բարձր արդյունքներ։ «Կանաչ» նախագծերի շրջանակում լիզինգի պորտֆելը կազմում է 42.53 միլիարդ ՀՀ դրամ, ինչը Ակբա Լիզինգի գործող լիզինգի պորտֆելի ավելի քան 43%–ն է։ Ստեղծման առաջին իսկ օրվանից ուշադրության կենտրոնում պահելով նորարարական գյուղատնտեսության զարգացման կարեւորությունը՝ Ակբա Լիզինգը նշանակալի ներդրում ունի Հայաստանի գյուղատնտեսական պարկի թարմացման գործում։ Ընկերությունը շարունակում է ֆինանսավորել ժամանակակից տեխնիկայի եւ մեքենաների ձեռքբերումը՝ նպաստելով ոլորտի արդյունավետության եւ մրցունակության բարձրացմանը։ 2024-ի ավարտին Ակբա Լիզինգի լիզինգային պորտֆելի եւ ֆինանսավորված, բայց ճանապարհին գտնվող գույքերի հանրագումարը կազմել է շուրջ 120 միլիարդ ՀՀ դրամ։Ակբա Լիզինգը վարկային կազմակերպությունների շրջանում առաջին հարկատուն է։ Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 1284