Հայաստանի բանկային համակարգը 2017թ. չորրորդ եռամսյակում շարունակել է հիմնական ֆինանսական ցուցանիշների դրական դինամիկան: Ընդ որում, այս եռամսյակում ակտիվների, պարտավորությունների եւ կապիտալի աճն ավելի արտահայտված է եղել: Միայն շահույթի դեպքում է, որ նախորդ եռամսյակի կտրուկ աճը փոխարինվել է համեմատաբար համեստ, բայց, թերեւս, ավելի կայուն ցուցանիշով: Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2017թ. չորրորդ եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:Ակտիվներն անցել են «ագրեսիվ» աճիՀՀ բանկային համակարգն այս եռամսյակ անցել է ակտիվների ավելի «ագրեսիվ» աճի:Այսպես, ակտիվների ընդհանուր ծավալը 2017թ. չորրորդ եռամսյակում 2016թ. վերջի համեմատ աճել է շուրջ 6,7%-ով՝ կազմելով 4 362,1 մլրդ դրամ: Համեմատության համար նշենք, որ անցած եռամսյակ ակտիվների աճը կազմել էր 0,8%:Միաժամանակ, վարկավորման ծավալները չորրորդ եռամսյակում ավելացել են 3,5%-ով եւ կազմել 2 621,3 մլրդ դրամ:Ակտիվների մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է: Չնայած բանկը 2016թ. վերջի համեմատ արձանագրել է ցուցանիշի 5,8% անկում, սակայն 677,7 մլրդ դրամով շարունակում է գլխավորել ցանկը: Ամերիաբանկին բաժին է ընկնում բանկային համակարգի ընդհանուր ակտիվների 15,5%-ը: Բանկն առաջատար է նաեւ հաճախորդների վարկավորման ծավալներով (467,3 մլրդ դրամ, անկում՝ 6,4%): 17.10.2017 | 15:20 Աճի տրամադրություն՝ բանկային համակարգում Մյուս խոշորագույն բանկը, ըստ ակտիվների մեծության, Հայբիզնեսբանկն է, որի ցուցանիշը հաշվետու ժամանակաշրջանում աճել է 42,2%-ով` կազմելով 574,9 մլրդ դրամ: Բանկի տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 376 մլրդ դրամ` գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը 40%-ով:Նրան հաջորդում են Արդշինբանկը՝ 568,3 մլրդ դրամ (2016թ. վերջի համեմատ՝ 3,6% աճ), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ շուրջ 311 մլրդ դրամ (աճ`9,8%) եւ Ինեկոբանկը՝ 277,8 մլրդ դրամ (աճ` 17,6%) ցուցանիշով: Այս բանկերի վարկավորման ծավալները հաշվետու ժամանակաշրջանում կազմել են համապատասխանաբար 392,5 մլրդ դրամ (աճ՝ 9,6%), 171,5 մլրդ դրամ (աճ՝ 3,8%) եւ 173,1 մլրդ դրամ (աճ՝ 8,1%): Հինգ առաջատար բանկերին բաժին է ընկել բանկային համակարգի ընդհանուր ակտիվների 55,2%-ը:Պարտավորություններն ավելացել ենԲանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2017թ. չորրորդ եռամսյակում 2016թ. վերջի նկատմամբ ավելացել է 6,8%-ով՝ կազմելով 3 661,1 մլրդ դրամ:Պարտավորությունների մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է: Բանկի ցուցանիշը 2017թ. չորրորդ եռամսյակում նվազել է 7,2%-ով՝ կազմելով 607,8 մլրդ դրամ:Երկրորդ խոշորագույն բանկը, ըստ պարտավորությունների, Հայբիզնեսբանկն է՝ 535,8 մլրդ դրամ ցուցանիշով (աճ՝45,8%):Ամենախոշոր բանկերի հնգյակում են նաեւ Արդշինբանկը՝ 501,7 մլրդ դրամ (2016թ. վերջի նկատմամբ՝ 5,2% աճ), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 250,8 մլրդ դրամ (աճ` 10,6%) եւ Ինեկոբանկը՝ 229,6 մլրդ դրամ ցուցանիշով (աճ՝ 19,1%):Կապիտալի 6%-անոց աճ Հաշվետու եռամսյակում բանկային համակարգում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է կապիտալի (հաշվեկշռում ներկայացված) աճ 5,8%-ի չափով, որը հասցրել է ցուցանիշը շուրջ 701 մլրդ դրամի:Ամենակապիտալացված բանկը շարունակում է մնալ Ամերիաբանկը՝ 69,9 մլրդ դրամ ցուցանիշով, որը նախորդ տարեվերջի համեմատ աճել է 8,6%-ով: 66,6 մլրդ դրամ կապիտալի մեծությամբ երկրորդ տեղում է Արդշինբանկը՝ չնայած նախորդ տարեվերջի նկատմամբ արձանագրած ցուցանիշի 6,8% անկմանը, ինչը, ըստ բանկի, պայմանավորված է շահաբաժինների վճարմամբ:Կապիտալի ցուցանիշով մյուս առաջատարներն են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 60,2 մլրդ դրամ (աճ` 6,4%), Ինեկոբանկը՝ շուրջ 48,2 մլրդ դրամ (աճ՝ 11%), եւ Անելիք Բանկը՝ 46,8 մլրդ դրամ (աճ` 13,8%):Բանկերն ավելի շատ են վաստակելՀՀ առեւտրային բանկերի` նախորդ եռամսյակում գրանցած շահույթի թռիչքաձեւ աճը (69,8%) այս եռամսյակ փոխարինվել է ավելի համեստ ցուցանիշով:Այսպես, 2017թ. չորրորդ եռամսյակում բանկերը վաստակել են շուրջ 38,3 մլրդ դրամ զուտ շահույթ, որը 15,6%-ով գերազանցում է 2016թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Եռամսյակն «օգուտով» են փակել 15 առեւտրային բանկեր, որոնց շահույթի ընդհանուր ցուցանիշը կազմել է շուրջ 50,2 մլրդ դրամ, եւ միայն երկու բանկ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը, կրել են վնաս՝ ընդհանուր 11,9 մլրդ դրամի չափով: Ամենամեծ շահույթը հաշվետու եռամսյակում արձանագրել է Ամերիաբանկը: Այն 2017թ. չորրորդ եռամսյակի տվյալներով վաստակել է 7 689,5 մլն դրամ՝ ավելացնելով իր նախորդ տարվա չորրորդ եռամսյակի ցուցանիշը 23,9%-ով:7 024,5 մլն դրամ ցուցանիշով երկրորդ տեղում Ինեկոբանկն է, որի շահույթը 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 36,2%-ով:Նրան հաջորդում են Արդշինբանկը ՝ 5 690,6 մլն դրամ (անկում՝ 74,2%) եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 5 562,7 մլն դրամ (աճ`մոտ 3 անգամ): Իսկ ամենաշահութաբեր բանկերի հնգյակը եզրափակում է Անելիք Բանկը, որը չորրորդ եռամսյակում արձանագրել 4 267,4 մլն դրամ շահույթ՝ նախորդ տարվա նույն եռամսյակի 1 116,7 մլն դրամի փոխարեն:Միայն հինգ առաջատար բանկերին հաշվետու ժամանակահատվածում բաժին է ընկել բանկային համակարգի ընդհանուր շահույթի 60,2%-ը:Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2017թ. 4-րդ եռամսյակի դրությամբ: Ցուցանիշների աճ/անկումը հաշվարկված է 2016թ. վերջի նկատմամբ:Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:Սիրանուշ Սիմոնյան Tweet Դիտում՝ 14686