Հայաստանի բանկային համակարգը 2017թ. երրորդ եռամսյակում արձանագրել է հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ: Ընդ որում, ընդհանուր պատկերի վրա բացասական ազդեցություն են թողել մի քանի բանկեր, հակառակ դեպքում՝ աճն ավելի զգալի կլիներ: Առավել ակնառու է եղել շահույթի աճը՝ շուրջ 69,8%՝ անցած տարվա երրորդ եռամսյակի համեմատ: Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2017թ. երրորդ եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:Ակտիվները թույլ աճ են գրանցելՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2017թ. երրորդ եռամսյակում 2016թ. վերջի համեմատ աճել է շուրջ 0,8%-ով՝ կազմելով 4 120,8 մլրդ դրամ: Միաժամանակ, վարկավորման ծավալները կրճատվել են 3,4%-ով եւ կազմել 2 446,8 մլրդ դրամ:Ակտիվների աճը շատ ավելի ակնհայտ կլիներ (մոտ 5%), եթե չլիներ Անելիք Բանկի «գործոնը», որն այս եռամսյակ տարեսկզբի համեմատ գրանցել է ցուցանիշի 56,8% անկում:Ակտիվների մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է: Չնայած բանկը 2016թ. վերջի համեմատ արձանագրել է ցուցանիշի 7,2% անկում, այն 667,3 մլրդ դրամով շարունակում է գլխավորել ցանկը: Ամերիաբանկին բաժին է ընկնում բանկային համակարգի ընդհանուր ակտիվների 16,2%-ը: Բանկն առաջատար է նաեւ հաճախորդների վարկավորման ծավալներով (416,7 մլրդ դրամ, անկում՝ 16,5%):Մյուս խոշորագույն բանկը, ըստ ակտիվների մեծության, Արդշինբանկն է, որի ցուցանիշը հաշվետու ժամանակաշրջանում նվազել է 8,5%-ով` կազմելով 501,6 մլրդ դրամ: Բանկի տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 340,4 մլրդ դրամ` զիջելով նախորդ տարվա նույն ցուցանիշը 4,9%-ով: 18.07.2017 | 13:20 Բանկեր՝ դանդաղ, բայց հաստատուն վերականգնում Նրան հաջորդում են Հայբիզնեսբանկը՝ 489,2 մլրդ դրամ (2016թ. վերջի համեմատ՝ 21% աճ), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ շուրջ 331 մլրդ դրամ (աճ` 16,8%) եւ Ինեկոբանկը՝ 244,6 մլրդ դրամ (աճ` 3,6%) ցուցանիշով: Այս բանկերի վարկավորման ծավալները հաշվետու ժամանակաշրջանում կազմել են համապատասխանաբար 341,9 մլրդ դրամ (աճ՝ 27,3%), 171,1 մլրդ դրամ (աճ՝ 3,5%) եւ շուրջ 167 մլրդ դրամ (աճ՝ 4,3%): Հինգ առաջատար բանկերին բաժին է ընկել բանկային համակարգի ընդհանուր ակտիվների 54,2%-ը:0-ին մոտ աճ՝ նաեւ պարտավորություններումԲանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2017թ. երրորդ եռամսյակում 2016թ. վերջի նկատմամբ ավելացել է 0,4%-ով՝ կազմելով 3 440,25 մլրդ դրամ:Պարտավորությունների մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է: Բանկի ցուցանիշը 2017թ. երրորդ եռամսյակում նվազել է 8,6%-ով՝ կազմելով 598,8 մլրդ դրամ:Երկրորդ խոշորագույն բանկը, ըստ պարտավորությունների, Հայբիզնեսբանկն է՝ 451,1 մլրդ դրամ ցուցանիշով (աճ՝ 22,7%):Ամենախոշոր բանկերի հնգյակում են նաեւ Արդշինբանկը՝ 437,4 մլրդ դրամ (2016թ. վերջի նկատմամբ՝ 8,3% անկում), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 270,3 մլրդ դրամ (աճ` 19,2%) եւ Կոնվերս Բանկը՝ 198,7 մլրդ դրամ ցուցանիշով (աճ՝ 25,1%):Կապիտալն ավելացել է Հաշվետու եռամսյակում բանկային համակարգում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է կապիտալի (հաշվեկշռում ներկայացված) աճ 2,7%-ի չափով, որը հասցրել է ցուցանիշը 680,5 մլրդ դրամի:Ամենակապիտալացված բանկը շարունակում է մնալ Ամերիաբանկը՝ 68,6 մլրդ դրամ ցուցանիշով, որը նախորդ տարեվերջի համեմատ աճել է 6,5%-ով: 64,2 մլրդ դրամ կապիտալի մեծությամբ երկրորդ տեղում է Արդշինբանկը՝ չնայած նախորդ տարեվերջի նկատմամբ արձանագրած ցուցանիշի 10,2% անկմանը, ինչը, ըստ բանկի, պայմանավորված է շահաբաժինների վճարմամբ:Կապիտալի ցուցանիշով մյուս առաջատարներն են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 60,7 մլրդ դրամ (աճ` 7,3%), Ինեկոբանկը՝ շուրջ 48 մլրդ դրամ (աճ՝ 10,3%), եւ Անելիք Բանկը՝ 45,4 մլրդ դրամ (աճ` 10,5%):Շահույթը կտրուկ աճել էՀՀ առեւտրային բանկերը 2017թ. երրորդ եռամսյակում վաստակել են շուրջ 29,5 մլրդ դրամ զուտ շահույթ, որը 69,8%-ով գերազանցում է 2016թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:Եռամսյակն «օգուտով» են փակել 15 առեւտրային բանկեր, որոնց շահույթի ընդհանուր ցուցանիշը կազմել է շուրջ 36,65 մլրդ դրամ, եւ միայն երկու բանկ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը, կրել են վնաս՝ ընդհանուր 7,1 մլրդ դրամի չափով: Ամենամեծ շահույթը հաշվետու եռամսյակում արձանագրել է Ինեկոբանկը: Այն 2017թ. երրորդ եռամսյակի տվյալներով վաստակել է 5 506,2 մլն դրամ՝ ավելացնելով իր նախորդ տարվա երրորդ եռամսյակի ցուցանիշը 64%-ով:5 385,6 մլն դրամ ցուցանիշով երկրորդ տեղում Ամերիաբանկն է, որի շահույթը 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 54%-ով:Նրան հաջորդում են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ շուրջ 4 501 մլն դրամ (աճ՝ 2,2 անգամ) եւ Արդշինբանկը՝ 4 459,6 մլն դրամ (աճ՝ 30%): Իսկ ամենաշահութաբեր բանկերի հնգյակը եզրափակում է Անելիք Բանկը, որն երրորդ եռամսյակում արձանագրել 3 290,7 մլն դրամ շահույթ՝ նախորդ տարվա նույն եռամսյակի 1 502,1 մլն դրամ վնասի փոխարեն:Միայն հինգ առաջատար բանկերին հաշվետու ժամանակահատվածում բաժին է ընկել բանկային համակարգի ընդհանուր շահույթի 63,1%-ը:Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2017թ. 3-րդ եռամսյակի դրությամբ: Ցուցանիշների աճ/անկումը հաշվարկված է 2016թ. վերջի նկատմամբ, բացառությամբ՝ շահույթի (2016թ. 3-րդ եռամսյակի նկատմամբ):Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:Սիրանուշ Սիմոնյան Tweet Դիտում՝ 24816