Եվրապարտատոմսերի հետգնում՝ «թանկ» փողով
24.03.2015 | 15:25 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Լուսանկարը՝ http://www.gewoon-nieuws.nl

ՀՀ ֆինանսների նախարարությունը հետ է գնել 2013թ. թողարկած, 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ եւ 2020թ. մարվող $700 մլն եվրապարտատոմսերի մի մասը՝ շուրջ $200 մլն ($199 928 000) ծավալով:
Ինչպես նշել են ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ Banks.am-ի հարցմանն ի պատասխան, հետգնման արդյունքում 2015թ. մարտի 26-ից հետո այդ եվրապարտատոմսերի շրջանառության մեջ մնացած ծավալը անվանական արժեքով կկազմի $500 մլն ($500 072 000):
Հետգնումն ավարտվել է 2015թ. մարտի 18-ին՝ ժամը 17:00-ին (Նյու Յորքի ժամանակով)` համաձայն 2015թ. մարտի 12-ի պարտավորությունների կառավարման առաջարկի հուշագրի պայմանների:
Հիշեցնենք, որ 2015թ. մարտի 19-ին Հայաստանը տեղաբաշխել էր $500 մլն ծավալով արտարժութային պարտատոմսեր:
«Ներդրողների լայն շրջանակի և կրկնակի պահանջարկի առկայության պարագայում 2025թ. մարվող եվրապարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կկազմի 7.15%, տեղաբաշխման եկամտաբերությունը` 7.5% (շեղումը (սպրեդը) միջին սվոփի (mid swap) նկատմամբ կազմել է 543.7 բազիսային կետ, իսկ 10 տարի մարման ժամկետով ԱՄՆ պարտատոմսերի տոկոսադրույքի նկատմամբ` 551.8 բազիսային կետ)»,- ասված է ֆինանսների նախարարության հաղորդագրությունում:
Նախարարությունում հավելել են, որ գլխավոր տեղաբաշխողներ Deutsche Bank-ը, HSBC-ն և J.P.Morgan-ը Հայաստանի թողարկած եվրապարտատոմսերը ներկայացնելու են հնարավոր բոլոր շուկաներում:
Նշենք, որ Հայաստանի վարկանիշը Moody's-ը գնահատել է «Ba3 բացասական», իսկ Fitch-ը՝ «B+ կայուն» մակարդակում:
Վերջին լուրեր
07.03.2025 | 12:17 Նորություններ
06.03.2025 | 16:20 Նորություններ
06.03.2025 | 15:14 Նորություններ
Ադրբեջանի եւ Վրաստանի կենտրոնական բանկերը հուշագիր են ստորագրել
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: