ԵՄ-ն փողերի լվացման դեմ պայքարի հատուկ մարմին կստեղծի

12.07.2021 | 15:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #փողերի լվացում #AMLA
Եվրամիությունը մտադիր է ստեղծել ֆինանսական հաստատությունների նկատմամբ ուղղակի վերահսկողական լիազորություններով փողերի լվացման դեմ պայքարի մասնագիտացած մարմին, հաղորդում է Finmarket-ը՝ վկայակոչելով Financial Times-ը:

Եվրահանձնաժողովն արդեն այս ամիս օրինագիծ կներկայացնի Փողերի լվացման դեմ պայքարի գործակալություն (Anti-Money Laundering Authority, AMLA) ստեղծելու մասին, որը կսկսի աշխատել 2024 թվականին:

2026 թվականից AMLA-ն կկարողանա վերահսկել անդրսահմանային ֆինանսական ընկերություններին և տուգանել այն կազմակերպություններին, որոնք խախտում են փողերի լվացման դեմ պայքարի կանոնները:

Financial Times-ի գնահատմամբ, ԵՄ-ում ամեն տարի հարյուրավոր միլիարդների եվրոյի կասկածելի գործարքներ են իրականացվում, սակայն միության պատասխանը կաշկանդված է անդամ պետություններում ոչ միանման իրավական գործառույթներով եւ որոշ երկրների դժկամությամբ`ամբողջությամբ կատարելու փողերի լվացման դեմ պայքարի դիրեկտիվները: Նոր գործակալության ստեղծումը պետք է լուծի այս խնդիրը:

Մասնավորապես, Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կիրառեցին լատվիական ABLV բանկի նկատմամբ փողերի լվացման համար, ընդ որում, դրա մասին տեղեկացրեցին Բրյուսելին պաշտոնական հայտարարությունից ընդամենը մի քանի րոպե առաջ: Փողերի լվացման հետ կապված խոշոր սկանդալի մեջ հայտնվեց նաեւ դանիական Danske Bank-ը:
Դիտում՝ 2320
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW