Սարգսյանը եւ Օլանդն այցելել են «Կարֆուր»-ի շինհրապարակ

13.05.2014 | 18:01 Գլխավոր էջ / Նորություններ /

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր այցելել են «Երեւան մոլ» առեւտրային կենտրոնում առաջիկայում բացվելիք ֆրանսիական «Կարֆուր» ընկերության հիպերմարկետի շինհրապարակ:

Նախագահի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, նրանք ծանոթացել են իրականացվող աշխատանքների ընթացքին:

Նախագահների ներկայությամբ ստորագրվել է «Նախնական վարձակալության պայմանագիր «Երեւան մոլի» եւ «Կարֆուր» ընկերության միջեւ»:

Դիտում՝ 11561

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW