ԱրարատԲանկը շարունակում է աջակցել քաղցկեղի եւ արյան չարորակ հիվանդությունների դեմ պայքարող երեխաների բուժմանը՝ համագործակցելով հիմնադրամի հետ տարբեր ծրագրերի շրջանակում։Բանկից հատնել են, որ այս անգամ նախաձեռնության առիթ է դարձել Mastercard-ի 2025 թվականն ամփոփող բացառիկ միջոցառման շրջանակում կազմակերպված բարեգործական աճուրդը, որի ողջ հասույթն ուղղվել է աճուրդի մասնակիցների կողմից ընտրված հիմնադրամներին։Աճուրդի ընթացքում ԱրարատԲանկը ձեռք է բերել Զաբել Բոյաջյանի «Հայկական առասպելներ եւ պոեմներ» բացառիկ գիրքը՝ տպագրված 1916 թվականին Նյու Յորքում։ Ավելի քան մեկ դար առաջ հենց հեղինակի՝ Զաբելի ինքնատիպ նկարազարդումներով եւ տասնյակ թարգմանություններով տպագրված գիրքն արժեքավոր է ոչ միայն որպես ազգային ժառանգությունը ներկայացնող ստեղծագործությունների ժողովածու, այլեւ մեր ինքնությունն արտացոլող ու սերունդներին փոխանցող արժեհամակարգ։ ԱրարատԲանկի նախաձեռնությամբ աճուրդում հայտնի հայուհու գրքի ձեռքբերման հասույթն ուղղվել է «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին՝ իր կարեւոր ներդրումն ունենալով նրանց ապաքինման գործում։Զաբել Բոյաջյանը ծնվել է 1872-ին, Դիարբեքիրում։ Հայրը՝ Թովմաս Բոյաջյանը, Օսմանյան կայսրությունում Անգլիայի փոխհյուպատոսն էր, իսկ մայրը՝ Քեթրին Ռոջերս Բոյաջյանը` անգլուհի, որը տիրապետում էր հայոց լեզվին։ Համիդյան ջարդերի ժամանակ հոր սպանությունից հետո, Զաբելը 1895 թվականին ընտանիքի հետ տեղափոխվում է Լոնդոն, որտեղ սովորում է Սլեյդ գեղարվեստի դպրոցում։ Հետագայում դառնում է կայացած նկարչուհի, գրող եւ թարգմանչուհի:ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 916