Ակբա Լիզինգ. 1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համար

23.03.2026 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա Լիզինգ #շինարարական տեխնիկա

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն եւ մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան։

Ընկերությունը Հայաստանում ներկայացնում է աշխարհահռչակ HOWO բրենդի ինքնաթափ-բեռնատարները, որոնք համապատասխանեցված են երկրի կլիմայական պայմաններին ու վառելիքին։

Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է նաեւ համաշխարհային ճանաչում ունեցող այլ բրենդների շինարարական տեխնիկան եւ սարքավորումները, ինչպիսիք են SDLG-ն, HANGCHA-ն եւ ZOOMLION-ը։ 

Բացի շինարարական տեխնիկայի վաճառքից, Sino Armenia-ն ապահովում է նաեւ տեխնիկայի 24/7 ռեժիմով պրոֆեսիոնալ սպասարկում՝ մասնագիտացված շարժական թիմերի միջոցով։

Ոլորտում հաջողելու համար կարեւոր է նաեւ հուսալի ֆինանսական գործընկեր ունենալը։ Ավելի քան տասը տարի Sino Armenia-ի կողքին է Հայաստանի լիզինգային շուկայի առաջատարը՝ Ակբա Լիզինգը, որի հետ աջակցությամբ հնարավոր է տարեկան 1% փաստացի տոկոսադրույքով եւ 10% կանխավճարով ձեռք բերել անհրաժեշտ տեխնիկա։

«Ակբա Լիզինգը եւ Sino Armenia-ն՝ ի դեմս «Պրո Դինամիկ» ՍՊԸ-ի, համագործակցում են երկար տարիներ: Այժմ պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում առաջարկում ենք ձեռք բերել բեռնափոխադրման, շինարարության, արտադրության եւ տնտեսության այլ ոլորտների համար տեխնիկա ֆինանսավորման լավագույն պայմաններով՝ կանխավճար սկսած 10%-ից, փաստացի տոկոսադրույքը սկսած 1%-ից։ Վստահ ենք, որ այս համագործակցությունը կնպաստի բիզնեսների եւ տնտեսության զարգացմանը»,– նշել է Ակբա Լիզինգի ներկայացուցիչ Աննա Գրիգորյանը։ 

«Այսօր կարող ենք վստահորեն փաստել, որ մեր կողմից ներկայացվող բոլոր ապրանքանիշերը մեծ ճանաչում ունեն շինարարության ոլորտում: Հայաստանում SDLG ապրանքանիշի միակ պաշտոնական ներկայացուցիչն ենք արդեն 12 տարի։ SDLG-ն Volvo կոնցեռնի անդամ է, ինչը վկայում է որակի մասին, եւ հետեւաբար այս ապրանքանիշին փոխանցվել է Volvo-ի ամբողջ փորձը։ Այս 10 տարիների ընթացքում Ակբա Լիզինգի ֆինանսավորման շնորհիվ վաճառել ենք հազարավոր միավոր շինարարական տեխնիկա ու սարքավորում։ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում Ակբա Լիզինգի ֆինանսավորմամբ վաճառել ենք շուրջ 200 շինարարական տեխնիկա։ Արդյունքը պայմանավորված է համատեղ վստահության, ինչպես նաեւ Ակբա Լիզինգի հուսալի գործընկեր լինելու հանգամանքով»,– ասել է «Պրո Դինամիկ» ՍՊԸ-ի տնօրեն Լուսինե Մխիթարյանը։ 

«Zoomlion-ը Չինաստանի խոշորագույն արտադրողներից մեկն է: Ընկերությունը ներկայացնում է սարքավորումների լայն տեսականի։  Մեր ապրանքակազմը ներառում է բետոնային տեխնիկա, վերամբարձ կռունկներ, շինարարական սարքավորումներ, հանքարդյունաբերական ու ճանապարհաշինարարական  տեխնիկա  եւ այլն։ Ուրախ ենք ներկայացված լինել Հայաստանում եւ մեր արտադրանքը ներկայացնել հայ սպառողին»,– նշել է Չինաստանի Zoomlion ընկերության տարածաշրջանային ղեկավար Չժանգ Բոն։ 

Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է:

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 243

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW