«Իմ առաջին ֆուտբոլային քայլը» նախաձեռնությամբ Mastercard-ը առաջին անգամ հայ ընտանիքներին հրավիրում է դառնալ UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակչի կախարդական փորձառության մի մասը:Mastercard-ից հայտնել են, որ սա բացառիկ հնարավորություն է Ձեր երեխայի համար Բուդապեշտում անցկացվող եզրափակչի խաղադաշտ դուրս գալ ֆուտբոլային լեգենդների ձեռքը բռնած։Այս արշավը միավորում է սերունդներին ֆուտբոլի հանդեպ սիրո միջոցով՝ ստեղծելով պահեր, որոնք ավելի են մոտեցնում ծնողներին եւ երեխաներին։ Արշավի մրցանակն է՝• Դուրս գալ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղի խաղադաշտ եզրափակիչ թիմերի հետ• Եզրափակիչ խաղի տոմսեր• Թռիչք դեպի Բուդապեշտ նախատեսված երկու հոգու համար՝ երեխայի եւ ծնողի• Հյուրանոցային կացություն՝ 2 գիշեր• Հատուկ փորձառություն՝ երեխայի եւ ծնողի համարՄասնակցության համար անհրաժեշտ է 2026 թ. մարտի 13-ի 20:00-ից մինչեւ մարտի 31-ի 23:59:00 (Երեւանի ժամանակով) ներկայացնել հայտ` ստորեւ նշված եղանակով՝• Instagram սոցիալական հարթակում ունենալ բաց օգտահաշիվ արշավի անցկացման ողջ ընթացքում։• Բաժանորդագրված լինել @mastercard_armenia ինստագրամյան էջին։• Նկարահանել մինչեւ 30 վայրկյան տեւողությամբ տեսանյութ, որտեղ մասնակցի կամ օրինական ներկայացուցչի երեխան նայում եւ մեկնաբանում է ցանկացած UEFA Champions League 2026 ֆուտբոլային հանդիպում։• Տեսանյութը հրապարակել Instagram-ում՝ նշելով #priceless հեշթեգը եւ @mastercard_armenia ինստագրամյան էջը:Մրցույթի մանրամասներին, մասնակցության պայմաններին եւ պաշտոնական կանոններին կարող եք ծանոթանալ Mastercard Armenia-ի պաշտոնական Instagram էջում։ Tweet Դիտում՝ 325