Telcell Terminal-ներով բանկային հաշիվների եւ քարտերի համալրումը հնարավոր է միայն նույնականացման միջոցով

23.03.2026 | 16:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Telcell Terminal #նույնականացում
Այսուհետ Telcell Terminal-ների միջոցով կարող եք համալրել մի շարք բանկերում սպասարկվող հաշիվներ եւ քարտեր միայն նույնականացման միջոցով։

Ծառայությունից օգտվելու համար հետեւեք քայլերին.

•    Ընտրեք Հաշվի կամ քարտի համալրում գործարքի տեսակը,
•    մուտքագրեք անհրաժեշտ տվյալները,
•    նույնականացված Telcell Wallet-ով սքանավորեք տերմինալի էկրանի QR կոդը, 
•    համակարգը ավտոմատ կներբեռնի Ձեր տվյալները, 
•    մուտքագրեք գումարը:

 QR-ի սքանավորման 2-րդ տարբերակը

•    Սքանավորեք տերմինալի էկրանի QR կոդը հեռախոսի տեսախցիկով, 
•    սեղմեք էկրանին ցուցադրված հղումին, 
•    եթե ունեք Telcell Wallet, այն անմիջապես կբացվի, 
•    եթե չունեք Telcell Wallet, ավտոմատ կտեղափոխվեք App Store կամ Google Play այն ներբեռնելու համար: 

Ինչպես ներբեռնել Telcell Wallet հավելվածը եւ նույնականանալ` կարող եք տեսնել կից տեսանյութում:

Telcell Terminal-ներով կարող եք համալրել հետեւյալ բանկերում սպասարկվող հաշիվներն ու քարտերը՝ Ameriabank, Ardshinbank, AraratBank, Amio Bank, AEB, Artsakhbank, ArmSwissBank, Evocabank, IDBank, Converse Bank, VTB Bank:

 «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 227

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW