Հայաստանում Բրիտանական Բիզնես դպրոցը հայտարարել է ընդունելություն

01.09.2014 | 15:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) եւ Բրիտանական Անգլիա Ռասկին համալսարանների միջեւ համագործակցության շրջանակներում հիմնադրված Բրիտանական բիզնես դպրոցը հայտարարում է ընդունելություն բիզնեսի կառավարման բրիտանական մագիստրոսական ծրագրի համար:

Ինչպես հայտնել են ՀՊՏՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնում, դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան բրիտանական միջազգային ճանաչում ունեցող Անգլիա Ռասկին համալսարանի մագիստրոսի դիպլոմ:

Հեռակա մագիստրոսական ծրագիրը հնարավորություն է տալիս համատեղելու ուսումը եւ աշխատանքը:  Ծրագրի տեւողությունը 18 ամիս է: Դասընթացները կազմակերպվելու են յուրաքանչյուր 6-ից 8 շաբաթը մեկ՝ ուրբաթ օրը 18:00-ից 20:00-ն, շաբաթ եւ կիրակի օրերին 9:00-ից 17:30-ը:

«Հայաստանում բրիտանական բիզնես դպրոցի ուսանողները բացառիկ հնարավորություն են ունենալու ուսումնառության ընթացքում, ուսման վարձը վճարելով Հայաստանում, երկու մոդուլի մասնակցել անվճար Լոնդոնի Կոմերցիայի դպրոցի այլ մասնաճյուղերում, այդ թվում՝ Մալթայում, Լոնդոնում եւ այլն:

Դասավանդումն իրականացվելու է Մեծ Բրիտանիայից ժամանած դասախոսների կողմից՝ տեղացի բարձր որակավորում ունեցող մասնագետների հետ համագործակցությամբ», - նշված է հաղորդագրության մեջ:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է՝

- բակալավրի աստիճան,

- անգլերեն լեզվի իմացություն (IELTS 6.0 ): Անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթղթի բացակյության դեպքում ուսանողները անգլերեն լեզվի անվճար քննություն կհանձնեն Բրիտանական բիզնես դպրոցում:

Դիտում՝ 4505
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai