Մոտենում է հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ինչը եւս մեկ առիթ է բոլորին հիշեցնելու երեխաների իրավունքների եւ բարեկեցության կարեւորության մասին։ Բացի կարեւոր խորհուրդ ունենալուց, սա նաեւ ժպիտների օր է։ Իսկ ի՞նչ նվիրել փոքրիկներին․ հավանաբար բոլորս էլ ունեինք խաղալիքներ, որոնք շուտ մոռացվել են, բայց ունենք առաջին անգամ ծնողների հետ խաղային ատրակցիոն նստելու հետ կապված վառ հիշողություններ։ Այս տարի Իդրամն ու IDBank-ը առաջարկում են նվիրել ոչ միայն պարզապես իրեր, այլեւ միասին անցկացրած ժամանակ։ Մայիսի 28-ից հունիսի 14-ը ներառյալ՝ Idram&IDBank հավելվածով կատարելով QR վճարումներ մանկական զվարճանքի հետեւյալ կենտրոններում՝ կստանաք մինչեւ 15% ակնթարթային idcoin (սակայն ոչ ավելի, քան 5000 idcoin արշավի ընթացքում՝ հարկումից հետո).• Երեւան Պարկ,• Հաղթանակ զբոսայգի,• Նավապետ Քիդի գանձերի կղզի,• Մեջիք լենդ (Էրեբունի մոլի, Մեգամոլի, Մաշտոց 5-ի մասնաճյուղերում),• Փլեյ Լաբ,• Գեյմ Լաբ,• Ալբի Լենդ։«Հիշեք, որ երեխաների համար լավագույն նվերը ձեզ հետ անցկացրած ժամանակն է։ Իսկ Իդրամը եւ IDBank-ը կօգնեն, որ այդ ժամանակը լինի հաճելի ու անակնկալներով լի»,- ասվում է հաղորդագրությունում:Արշավի բոլոր մանրամասներին ծանոթացեք այստեղ։Idram&IDBank ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 5207