Շրջանառության հարկի նվազեցումը պետք է կիրառվի նաեւ արդյունաբերության ոլորտում

16.06.2014 | 13:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը դրական է գնահատում ՓՄՁ-ների համար շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցման մասին ՀՀ կառավարության որոշումը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Գագիկ Մակարյանն այսօր ասել է, որ գործող կառավարությունը «համարձակորեն դիմեց այս քայլին եւ փոփոխություն իրականացրեց այն պարագայում, երբ նախորդ կառավարությունը տարիներ շարունակ բազմաթիվ անգամ քննարկել է այս հարցը»:  

Գագիկ Մակարյանը հավելել է, որ տրամադրվող արտոնությունների շնորհիվ կպահպանվի փոքր եւ միջին բիզնեսի գործունեությունը, բացի այդ, կաճի շահութաբերությունը:

«Արտոնությունը տրվել է միայն առեւտրի ոլորտին, կարծում եմ, պետք է նաեւ քայլեր ձեռնարկել այլ ոլորտներում, օրինակ՝ արդյունաբերության բնագավառում», - ասել է նա:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ՀՀ կառավարությունը հաստատել է մի շարք օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը՝ արտոնություններ տալով ՓՄՁ-ներին: Մասնավորապես, հոկտեմբերի 1-ից առեւտրի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը կնվազի՝ 3,5%-ից հասնելով 1%-ի:

Դիտում՝ 1515

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW