Վարչապետը գործարարներից ակնկալում է անկեղծ գնահատականներ

14.05.2014 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի գործարար աշխարհի ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարը կարեւորել է տնտեսվարող սուբյեկտների դերակատարությունը Հայաստանի տնտեսական զարգացման գործում:

 «Հստակ պատկերացնում եմ ձեր դերը բնակչության զբաղվածության, եկամուտներ ապահովելու, տնտեսության մեջ ներդրումներ կատարելու եւ ժամանակակից տնտեսություն ստեղծելու գործում: Հատկապես կարեւորում եմ ձեր ներդրումը պետական բյուջեի եկամուտների ապահովման հարցում», - ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը հյուրերի հետ քննարկել է ՀՀ տնտեսության ներկայիս վիճակին եւ զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր` նշելով, որ գործարարներից ակնկալում է անկեղծ գնահատականներ, առաջարկություն եւ պատրաստ է համատեղ քննարկել ներկայացվող յուրաքանչյուր նախաձեռնություն:

Դիտում՝ 1762
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai