Քննարկվել են էներգետիկ որորտի անկախության հարցերը

24.06.2026 | 17:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահագն Խաչատուրյան,Մեսրոպ Մեսրոպյան

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի հետ հանդիպմանը կարեւորել է հանձնաժողովի դերը երկրի տնտեսական եւ ենթակառուցվածքային զարգացման գործում:


Նա հանդիպմանն ընդգծել է, որ «ներկայիս աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումների պայմաններում էներգետիկ ոլորտի կայուն, կանխատեսելի եւ արդյունավետ գործունեությունը առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար»։

Վահագն Խաչատուրյանը նշել է, որ վերականգնվող եւ այլընտրանքային էներգետիկայի զարգացման, էներգետիկ անկախության ամրապնդման եւ ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում կարեւոր է հանձնաժողովի հետեւողական ու համակարգված աշխատանքը։

Մեսրոպ Մեսրոպյանը հանդիպմանն անդրադարձել է էներգետիկ համակարգում առկա ընդհանուր իրավիճակին, ոլորտի առջեւ ծառացած մարտահրավերներին, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային զարգացումների ազդեցությանը էներգետիկ շուկաների վրա։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր, վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման հեռանկարները, ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ սպառողների շահերի պաշտպանության եւ հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացման հետ կապված խնդիրները։

Մտքեր են փոխանակվել նաեւ արագ փոփոխվող աշխարհում էներգետիկ ոլորտի զարգացման միտումների, էներգետիկ անվտանգության ամրապնդման եւ ոլորտի երկարաժամկետ զարգացման ռազմավարական ուղղությունների շուրջ։ 
Դիտում՝ 162

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW