Pogossian Luxury Brand House-ն իր Jardins d’Arménie-ի բրենդով Մոնտե-Կառլոյի 65-րդ հեռուստատեսային փառատոնին հանդես է եկել որպես Բյուրեղյա գործընկեր ( Crystal Partner)` ներկայացնելով հայկական ժառանգությունը, վարպետությունն ու մշակութային գերազանցությունը Մոնակոյի ամենահեղինակավոր միջազգային հարթակներից մեկում։ Մոնակոյում բրենդը ներկայացնում էր Արմեն Պողոսյանը, ով միջազգային փառատոնին մասնակցեց մի շարք հատուկ միջոցառումների՝ միտված հյուրերին ծանոթացնելու հայկական ժառանգությանը, արհեստագործական ավանդույթներին, բրենդի փիլիսոփայությանն ու արժեքներին:«Մոնակոն վաղուց ի վեր այն եզակի միջավայրներից է, որտեղ միավորվում են մշակույթը, ստեղծարարությունն ու տարբեր աշխարհայացքները: Մոնտե-Կառլոյի հեռուստատեսային փառատոնին մասնակցությունը բնական շարունակությունն է այն արժեքների, որոնք Jardins d’Arménie-ի ոգեշնչման հիմքում են։ Փառատոնը բացառիկ հարթակ է մեր պատմությունը ներկայացնելու եւ մշակույթներով փոխանակվելու համար։ Այն հնարավորություն է տալիս մեզ միջազգային լսարանին ճանաչելի դարձնել Հայաստանի հարուստ ժառանգությունն ու խուսույթը, ամրապնդել մեր ներկայությունը Մոնակոյում»,- նշել է Pogossian Luxury Brand House-ի համասեփականատեր Արմեն Պողոսյանը: Լուսանկարը՝ 65 E Festival de Television de Monte-Carlo Փառատոնի ընթացքում Արմեն Պողոսյանը հանդիպումներ է ունեցել միջազգային առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների, գործընկերների եւ նշանավոր հյուրերի հետ՝ նպաստելով բովանդակալից երկխոսության մշակույթի, ստեղծարարության եւ Jardins d’Arménie-ի պատմության շուրջ՝ բրենդի, որն առաջնորդվում է աուտենտիկության, գերազանցության եւ ժամանակի արժեքի գնահատման սկզբունքներով։Մոնտե-Կառլոյի հեռուստատեսային փառատոնը աշխարհում մեդիա ոլորտի կարեւոր իրադարձություններից մեկն է, որն արդեն 65 տարի Մոնակոյի Թագավորությունում համախմբում է ճանաչված դերասանների, պրոդյուսերների, հեռարձակողների, ստեղծագործողների եւ ոլորտի առաջատարների։ Փառատոնի շրջանակում խոշոր ստուդիաները, հեռուստացանցերը, թվային հարթակներն ու միջազգային ճանաչում ունեցող տաղանդները ներկայացնում են իրենց աշխատանքները եւ մրցում հեղինակավոր Golden Nymph Awards՝ Ոսկե հավերժահարս մրցանակի համար։ 03.06.2026 | 10:36 Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում Փառատոնի շրջանակում Մոնակոյում էր նաեւ «Jardins d’Arménie»-ի բրենդի դեսպան, հայտնի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Որպես համաշխարհային շախմատի ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ Արոնյանը մարմնավորում է ճիշտ այն արժեքները, որոնք ձեւավորում են բրենդի փիլիսոփայությունը՝ կատարելություն, կարգապահություն եւ բարձր ինտելեկտուալ մշակույթ։«Շատ ուրախ էի մասնակցել Փառատոնին եւ լինել այդքան նշանավոր եւ հաջողությունների հասած մարդկանց միջավայրում։ Հայկական բրենդին եւ շախմատը միշտ համարել եմ մեր երկրի խորհրդանիշներից. հպարտ եմ տեսնել, թե ինչպես են այս երկու աշխարհները միավորվում Jardins d’Arménie-ի շնորհիվ։ Ինձ ամենաշատը տպավորեց այն, թե ինչպես էին միջազգային հյուրերը բացահայտում մի յուրահատուկ, իրենց համար սովորականից զգալիորեն տարբերվող փորձառություն»,- նշել է Լեւոն Արոնյանը՝ Jardins d’Arménie-ի բրենդի դեսպանը։ Լուսանկարը՝ 65 E Festival de Television de Monte-Carlo Փառատոնի պատվավոր հյուրերի շարքում էին միջազգային ճանաչում ունեցող դերասաններ Ջեֆրի Դին Մորգանը, Էսթեր Էքսպոսիտոն, Քեւին ՄաքՔիդը, Դեյվիդ Մորիսին, Լորեն Քոհենը, Դեւիդ Փոլ Բորիանազը, դերասանուհի Քրիստին Սքոթ Թոմասը, ինչպես նաեւ օպերատոր Բարի Մարկովիցը եւ միջազգային ժամանցային ոլորտի այլ ներկայացուցիչներ։Մոնտե-Կառլոյի Հեռուստատեսային Փառատոնի հետ համագործակցությունը համընկավ Մոնակոյում բրենդի ներկայության ընդլայնման նոր փուլի հետ։ Այսուհետ Jardins d’Arménie-ն ներկայացված է նաեւ Մոնակոյի ամենահեղինակավոր եւ հնագույն գինու ու բացառիկ խմիչքների մասնագիտացված խանութներից մեկում՝ GCM-ում (Grands Chais Monégasques)։ «Pogossian Luxury Brand House»-ի մասին1990-ականների սկզբից Պողոսյան ընտանիքը ստեղծում է բացառիկ լյուքս արտադրանք, որի հիմքում ընկած են արհեստավարժությունն ու նրբագեղությունը: Հիմնադրված լինելով Հայաստանում եւ ներկայացված լինելով ավելի քան 50 երկրներում՝ «Pogossian Luxury Brand House»-ը մարմնավորում է ստեղծարարության, կատարելության եւ բրենդային տպավորիչ փորձառությունների տեսլականը:Jardins d’Arméni»-ն Արմեն Պողոսյանինի պատկանող Pogossian Luxury Brand House-ի առաջատար բրենդներից է։ Այն ներկայացնում է բրենդիի բացարձակ նոր կատեգորիա՝ ռոյալ բրենդի։ Հայաստանում աճող ոսկեհատ խաղողից պատրաստվող այս բացառիկ խմիչքը հնեցվում է առնվազն 35 տարի՝ հասունացման բազմափուլ եւ յուրահատուկ գործընթացով։ «Jardins d’Arménie»-ն ներկայացնում է մի տեսլական, որտեղ մշակութային ժառանգությունն ու ժամանակակից լյուքսը միավորվում են մեկ գաղափարի շուրջ Tweet Դիտում՝ 1441