Յունիբանկը եւ Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

23.06.2026 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #Unisport

Յունիբանկի եւ Unisport ակումբի ներկայացուցիչները մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին։ 


Միջոցառումը համախմբել էր վազքի սիրահարներին՝ ստեղծելով սպորտի, երաժշտության եւ դրական էներգիայով լի յուրահատուկ մթնոլորտ։ Մասնակիցները կարող էին ընտրել հարմարավետ տեմպ եւ հաղթահարել 5 կիլոմետր:

«Յունիբանկի աշխատակիցների մասնակցությունը վազքին արտացոլում է բանկի հավատարմությունը առողջ ապրելակերպի սկզբունքներին եւ սպորտի խթանմանը ոչ միայն տարբեր նախաձեռնությունների եւ աջակցության ծրագրերի միջոցով, այլեւ անձնական օրինակով:

Սպորտը միշտ եղել է Յունիբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջնահերթ ուղղություններից մեկը։ Բանկը հետեւողականորեն աջակցում է հայկական սպորտի զարգացմանը եւ նպաստում մարզիկների պրոֆեսիոնալ աճին»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Բանկի հաջողված մարզական նախագծերից մեկը Unisport ակումբն է, որի գլխավոր հովանավորը Յունիբանկն է։ Ընթացիկ մրցաշրջանում թիմը գրանցել է բարձր արդյունքներ՝ դառնալով ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն եւ Հայաստանի գավաթակիր:  
Դիտում՝ 1383

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW