Դիլիջանում բացվել է երկու նոր քաղաքային ենթակառուցվածքային նախագիծ՝ PPLS Rooms քոլիվինգը եւ Villa3 Community hub-ը։ Երկու նախաձեռնություններն էլ հանդիսանում են այն բազմաֆունկցիոնալ համալիրի մասը, որը Գրին Ռոքը փուլային եղանակով իրականացնում է Դիլիջանում՝ նպաստելով քաղաքի զարգացմանը։ Նախագծերի կառավարումն իրականացնում է Գրին Ռոք օպերացիոն կառավարումը։Նոր տարածքները ստեղծում են անհրաժեշտ ենթակառուցվածքներ քաղաքում տարբեր ձեւաչափերի այցերի եւ բնակության համար՝ կարճաժամկետ այցերից եւ ուսուցումից մինչեւ երկարաժամկետ բնակություն, հեռավար աշխատանք եւ նոր նախաձեռնությունների իրականացում։PPLS Rooms քոլիվինգ․ ժամանակակից եւ հասանելի բնակության նոր ձեւաչափ ԴիլիջանումPPLS Rooms-ը գտնվում է Մյասնիկյան 142/3 հասցեում՝ քաղաքի կենտրոնից ընդամենը մի քանի րոպե հեռավորության վրա։ Նախագիծը ստեղծվել է Դիլիջանում ժամանակակից եւ հասանելի բնակության նկատմամբ աճող պահանջարկին արձագանքելու նպատակով, հարմար է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ բնակության համար։Քոլիվինգն ունի 60 սենյակ եւ միաժամանակ կարող է հյուրընկալել մինչեւ 120 մարդու։ Տարածքում համադրված է բնակության մի քանի ձեւաչափ․ ստորին հարկերում գործում է համատեղ կեցության (shared living) մոդելը՝ ընդհանուր խոհանոցներով եւ հանրային գոտիներով, իսկ վերին հարկերում առաջարկվում են ավելի մասնավոր բնակության տարբերակներ։ Նախագիծը նախատեսված է օգտատերերի լայն շրջանակի համար՝ ուսանողների, մասնագետների, ընկերությունների աշխատակիցների, ֆրիլանսերների, զբոսաշրջիկների եւ երկարաժամկետ բնակիչների։ Ակնկալվում է, որ տարեկան PPLS Rooms-ը կհյուրընկալի մինչեւ 8,000 հյուրի եւ ռեզիդենտի։PPLS Rooms-ը տեղակայված է քաղաքի այն հատվածում, որը մինչ այժմ համեմատաբար քիչ էր ներգրավված զբոսաշրջային եւ գործարար ակտիվությունների մեջ։ Նախագիծը նպաստելու է նոր բնակիչների եւ այցելուների հոսքի ձեւավորմանը, տեղական ծառայությունների նկատմամբ պահանջարկի աճին եւ թաղամասի զարգացմանը։Villa3 Community hub․ համագործակցության, ստեղծարարության եւ աշխատանքի տարածքVilla3-ը Community hub է, որը ստեղծվել է նոր կապերի, գաղափարների եւ համատեղ նախագծերի ձեւավորմանը նպաստելու նպատակով։Հաբը նախատեսված է ինչպես տեղացիների, այնպես էլ քաղաք այցելող մասնագետների, նոմադների, ուսանողների, ձեռներեցների եւ ստեղծարար ոլորտների ներկայացուցիչների համար։ Villa3-ում նախատեսված են աշխատանքային գոտիներ, հանդիպումների սենյակներ, գրադարան, դասախոսությունների եւ միջոցառումների տարածք, հանգստի գոտիներ եւ բացօթյա տեռաս։Villa3-ի ինտերիերի դիզայնը մշակվել է միջազգային IND ճարտարապետական բյուրոյի հետ համագործակցությամբ։ Տարածքի առանցքային տարրերից է կենտրոնական բուխարին, որը պատրաստված է վերամշակված պլաստիկից՝ 3D տպագրության տեխնոլոգիայի կիրառմամբ։ Villa3-ը նաեւ գնահատվել է միջազգային EDGE ստանդարտով, որը հաստատում է շենքի բնապահպանական արդյունավետությունը։ Գնահատման արդյունքների համաձայն՝ նախագիծը հնարավորություն է տալիս 35%-ով նվազեցնել էներգիայի, 30%-ով՝ ջրի սպառումը, ինչպես նաեւ 39%-ով կրճատել շինանյութերի ածխածնային հետքը։Նախագծի գաղափարախոսությունը հիմնված է «երրորդ վայրի» (third place) հայեցակարգի վրա՝ որպես տան եւ աշխատանքի միջեւ գտնվող տարածք, որտեղ ձեւավորվում են համայնքներ եւ առաջանում համագործակցության նոր ձեւեր։ Զարգացող քաղաքների համար նման տարածքները ժամանակակից քաղաքային ենթակառուցվածքի կարեւոր բաղադրիչ են՝ նպաստելով տաղանդների ներգրավմանը, նոր համագործակցությունների ձեւավորմանը եւ տեղական համայնքների զարգացմանը։Վազգեն Գեւորկյան, Գրին Ռոք-ի ռազմավարական զարգացման խորհրդականՎերջին տարիներին Դիլիջանը զգալիորեն փոխվել է եւ այսօր ավելի վստահորեն է դիրքավորվում որպես կյանքի, աշխատանքի եւ զբոսաշրջության միջազգային ուղղություն։ Դրան զուգահեռ փոխվում են նաեւ մարդկանց սպասումները քաղաքից․ աճում է ժամանակակից բնակության, աշխատանքի եւ կրթության համար նախատեսված տարածքների պահանջարկը։ PPLS Rooms-ը եւ Villa3-ը այս վերափոխման կարեւոր մասն են։ Մեր նպատակն է ձեւավորել այնպիսի միջավայր, որը գրավիչ կլինի երիտասարդ ընտանիքների, մասնագետների, ուսանողների եւ բոլոր նրանց համար, ովքեր իրենց ապագան կապում են Դիլիջանի հետ։ Green Rock-ի համար սա քաղաքի եւ նրա համայնքի հանդեպ երկարաժամկետ հանձնառություն է։Մենք շնորհակալ ենք տեղական համայնքին վստահության համար։ Կայուն զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ այն իրականացվում է համագործակցությամբ այն մարդկանց հետ, ովքեր ապրում են քաղաքում եւ ձեւավորում նրա ապագան։Կատերինա Դանեկինա, Green Rock-ի գործադիր տնօրենԴիլիջանի զարգացմանը զուգահեռ աճում է ոչ միայն նոր աշխատատեղերի, այլեւ՝ մարդկանց առօրյա կյանքին նպաստող ենթակառուցվածքների պահանջարկը։ Առաջիկա տարիներին Գրին Ռոք-ի նախագծերը կստեղծեն մինչեւ 800 աշխատատեղ, եւ մեզ համար կարեւոր է, որ դրան զուգահեռ զարգանան նաեւ բնակության, աշխատանքի եւ փոխգործակցության ժամանակակից ձեւաչափերը։ PPLS Rooms-ը եւ Villa3-ը հենց այս նպատակի իրականացման մաս են կազմում։ Նման տարածքները հնարավորություն են տալիս քաղաքին ընդունել ավելի մեծ թվով ուսանողների, մասնագետների, ձեռներեցների եւ հյուրերի, ինչպես նաեւ նոր հնարավորություններ են ստեղծում տեղական բիզնեսների եւ ծառայությունների զարգացման համար։Յուլիա Պարֆյոնովա, IND բյուրոյի ինտերիերի բաժնի ղեկավարVilla3 Community Hub նախագծի համար մեր հիմնական խնդիրը եղել է համադրել տեղական համատեքստը ժամանակակից վիզուալի լեզվով։ Դա արտահայտված է նյութերի գունապնակում, ավանդական կավե սալիկի վերաիմաստավորված կիրառման մեջ, ինչպես նաեւ ինտերիերի ընդգծված տարրերում՝ սկսած վերամշակված պլաստիկից 3D տպագրությամբ պատրաստված բուխարուց մինչեւ հագեցած խորը մուգ կապույտ երանգի կահույք։Գրին Ռոքի-ի եւ Գրին Ռոք օպերացիոն կառավարման մասինԳրին Ռոքը Դիլիջանում հիմնադրված զարգացման ընկերություն է, որն իրականացնում է խոշոր տարածքային նախագծեր եւ ձեւավորում ապագայի էկոհամակարգեր։ Ընկերությունը գործում է ենթակառուցվածքների, մշակույթի, կրթության եւ տնտեսության խաչմերուկում՝ ստեղծելով միջազգային մակարդակի, սակայն տեղական արժեքների վրա հիմնված տարածքներ։Green Rock Operations-ը օպերացիոն եւ կառավարման ընկերություն է, որը մասնագիտացած է հյուրընկալության, անշարժ գույքի եւ կենսակերպին ուղղված ծառայությունների ոլորտներում նախագծերի գործարկման, զարգացման եւ արդյունավետ կառավարման մեջ։ Ընկերությունն ապահովում է կառավարման ամբողջական ցիկլը՝ հայեցակարգի եւ բիզնես մոդելի մշակումից մինչեւ օպերացիոն գործունեություն եւ ֆինանսական արդյունավետության վերահսկում։ Tweet Դիտում՝ 4369