Առցանց գնումներն այսօր վաղուց արդեն սովորական երեւույթ են դարձել։ Մի քանի հպումով կարելի է պատվիրել սպորտային կոշիկներ, հագուստ, աքսեսուարներ կամ ցանկացած այլ ապրանք աշխարհի տարբեր երկրների խանութներից։ Սակայն հաճելի է, երբ գնումները ոչ միայն հարմար են, այլեւ ավելի շահավետ։ Առցանց գնումներ կատարելիս, սակայն, պետք է ուշադիր եւ հաշվենկատ լինել։1. Մի շտապեք առաջին առաջարկի հետեւիցԵթե գտել եք ձեզ դուր եկած ապրանքը, փորձեք մի քանի րոպե հատկացնել եւ համեմատել տարբեր հարթակների առաջարկները։ Հաճախ նույն ապրանքը տարբեր խանութներում կարող է ունենալ տարբեր գին, առաքման պայմաններ կամ հավելյալ առաջարկներ։2. Գնեք այն, ինչ իսկապես ցանկանում եքՇատերն ունեն «wishlist» կամ «favorites» բաժին, որտեղ շաբաթներով, երբեմն նույնիսկ ամիսներով պահում են հավանած ապրանքները։ Նախքան գնում կատարելը, վերադարձեք այդ ցանկին եւ ընտրեք այն, ինչն իսկապես ցանկանում եք ձեռք բերել կամ ինչն իսկապես անհրաժեշտ է, այլ ոչ թե այն, ինչ պարզապես զեղչվել է։3. Ընտրեք վստահելի հարթակներՄիջազգային հայտնի առցանց խանութները ոչ միայն ապահովում են ավելի հարմար գնման գործընթաց, այլեւ հաճախ առաջարկում են պարզ վերադարձի եւ հաճախորդների աջակցության մեխանիզմներ, ինչը կարեւոր է հատկապես արտասահմանյան գնումների դեպքում։ 4. Մի մոռացեք օգտվել լրացուցիչ առավելություններիցՀենց այստեղ է, որ լավ գնումը կարող է դառնալ ավելի շահավետ։ 2026թ․ հունիսի 22-ից մինչեւ սեպտեմբերի 21-ը ներառյալ IDBank-ի ինչպես գործող, այնպես էլ արշավի ընթացքում թողարկված Visa քարտերի քարտապանների (բացառությամբ Visa բիզնես տեսակի քարտապանների) համար գործում է «Միջազգային շոփինգ եւ idcoin-եր» արշավը։ Այս ընթացքում ստորեւ նշված միջազգային խանութներում Հայաստանի տարածքից դուրս իրականացվող, ինչպես նաեւ նրանց առցանց հարթակների միջոցով կատարվող վճարումների դիմաց կարող եք ստանալ մինչեւ 20% idcoin հաշվարկված գործարքի գումարի նկատմամբ՝ սույն պայմաններով սահմանված կանոնների համաձայն (հարկումից հետո)։ • Zara• Massimo Dutti• Nike• Puma• Adidas• Farfetch• GOAT• Zalando / Lounge by Zalando• Foot Locker• JD Sports• Mango• Shein• H&M• NextԱրշավի մասնակիցները 2026թ․ հունիսի 22-ից մինչեւ սեպտեմբերի 21-ը ներառյալ որեւէ օրացուցային ամսվա համար նշված խանութներից իրենց կատարած միջազգային վճարային գործարքների համար չեն կարող ստանալ հանրագումարային 10․000 idcoin-ից ավելի idcoin՝ անկախ քարտերի քանակից։Արշավի բոլոր պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 436