Բիզնեսի գրանցումը սեփական գործ սկսելու առաջին քայլն է։ Սակայն սկսնակ ձեռնարկատերերը հաճախ բախվում են մի շարք հարցերի՝ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որքան ժամանակ կպահանջվի գրանցման համար եւ ինչպես կազմակերպել բանկային սպասարկումը։ Յունիբանկից հայտնել են, որ բանկի հետ բիզնես սկսելը դարձել է արագ եւ հեշտ: Անհատ ձեռնարկատիրոջ կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) գրանցումը, ինչպես նաեւ բանկային ծառայությունների ամբողջական փաթեթի ստացումը հնարավոր է իրականացնել անմիջապես Յունիբանկի մասնաճյուղերում։Նոր ծառայությունը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են սեփական գործ սկսել՝ առանց ժամանակի կորստի։ Ծառայության շրջանակում հնարավոր է գրանցել իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր՝ տիպային եւ ոչ տիպային կանոնադրություններով, ինչպես նաեւ կատարել փոփոխություններ գրանցման տվյալներում՝ թարմացնել անձնագրային տվյալները, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը եւ այլ տեղեկությունները։ Ձեռնարկատերերին տրամադրվում է համալիր աջակցություն՝ փաստաթղթերի ներկայացումից եւ ընկերության գրանցումից մինչեւ բանկային հաշվի բացում եւ անհրաժեշտ ծառայությունների մատուցում: Հաճախորդներին առաջարկվում է բիզնես քարտ, իրավաբանական անձանց համար նախատեսված UNIBusiness Mobile հավելված եւ «Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգ, էքվայրինգի ծառայություններ՝ շարժական եւ վիրտուալ POS տերմինալների անվճար տրամադրմամբ, ինչպես նաեւ շահավետ պայմաններ աշխատավարձային նախագծերի շրջանակում։ Գործընթացը կազմակերպված է այնպես, որ հաճախորդը նվազագույն ժամանակ ծախսի եւ կարողանա կենտրոնանալ իր բիզնեսի զարգացման վրա։«Բիզնեսի գրանցման ծառայության գործարկումը դարձավ Յունիբանկի ռազմավարության իրականացման հերթական քայլը՝ ուղղված փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն ու հաճախորդների համար ժամանակակից ու հարմար լուծումների տրամադրմանը: Այժմ ամբողջ գործընթացը՝ ընկերության գրանցումից մինչեւ բանկային ծառայությունների մատուցումը, կարելի է կազմակերպել մեկ վայրում՝ մասնագիտական ուղեկցությամբ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Գրանցման ծառայությունը հասանելի է ռեզիդենտների եւ ոչ ռեզիդենտների համար: Tweet Դիտում՝ 520