Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով

17.06.2026 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Moody’s Ratings #Յունիբանկ

Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի երկարաժամկետ տեղական եւ արտարժույթով ավանդների վարկանիշը B1 մակարդակում՝ պահպանելով կայուն հեռանկարը։


Moody’s-ը վերահաստատել է բանկի Վարկունակության բազային գնահատականը (BCA) եւ ճշգրտված BCA վարկանիշը b2 մակարդակում, տեղական արժույթով եւ արտարժույթով կարճաժամկետ ավանդների NP վարկանիշը, ինչպես նաեւ կոնտրագենտի ռիսկի վարկանիշը (CRRs) B1/NP եւ կոնտրագենտի ռիսկի գնահատականը (CR Assessment) B1(cr)/NP(cr) մակարդակներում:

«Վարկանիշների վերահաստատումն արտացոլում է Յունիբանկի ակտիվների որակի էական բարելավումը, կայուն շահութաբերությունը եւ շուկայական ֆինանսավորման աղբյուրներից սահմանափակ կախվածությունը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Դիտում՝ 2284

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW