Առէկսիմբանկը տուրիստական շրջանին ընդառաջ ակցիա է գործարկել

18.04.2014 | 13:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Տուրիստական շրջանին ընդառաջ Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն անցկացնում է ակցիա, որի շրջանակներում ճանապարհորդական ապահովագրության փաթեթ գնող հաճախորդներին բանկն անվճար կտրամադրի MasterCard Gold եւ VISA Gold տեսակի ոչ չիպային վճարային քարտ:  

Քարտը կտրամադրվի 1 տարի ժամկետով առանց սպասարկման վճարի, չնվազող մնացորդի եւ հաճախորդի կողմից նշված արժույթով:

Բանկը կտրամադրի նաեւ 50% զեղչ բանկի գլխամասային գրասենյակում եւ «Նալբանդյան» մասնաճյուղում գտնվող 75x310x435 եւ 175x310x435 չափի պահատեղերի վարձակալության համար:

Ակցիան կգործի է մինչեւ ս. թ. հոկտեմբերի 15-ը:

Բանկում հիշեցրել են, որ հանրապետության տարբեր առեւտրային կետերում անկանխիկ գնումներ կատարելու դեպքում MasterCard Maestro, MasterCard Standard, MasterCard Gold քարտապաններին (POS-տերմինալներից եւ e-commerce ծառայությունից օգտվող հաճախորդներին) տրամադրվում է 1% cash-back:

Դիտում՝ 3186

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW