Տիգրան Սարգսյանն Իրան այցելելու հրավեր է ստացել
12.02.2014 | 16:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի գրասենյակ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին այսօր քննարկել են հայ-իրանական առեւտրատնտեսական կապերի օրակարգին (էներգետիկա, զբոսաշրջություն, ենթակառուցվածքների զարգացում) առնչվող հարցեր:
Արծարծվել են, մասնավորապես, ընթացիկ՝ Մեղրիի ՀԷԿ-ի եւ Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման, ինչպես նաեւ նախագծային փուլում գտնվող՝ Հայաստան-Իրան երկաթգծի եւ Իրան-Հայաստան նավթատարի շինարարության ծրագրերին վերաբերող մանրամասներ:
Դեսպան Ռեիսին նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն Իրանի արտաքին քաղաքականության գերակայություններից է, եւ Իրանը պատրաստ է ընդլայնելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ գործակցությունը տարբեր, եւ հատկապես էներգետիկայի ու տարանցիկ փոխադրումների ոլորտներում:
Դեսպան Ռեիսին վարչապետին է փոխանցել ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի՝ Իրան այցելելու հրավերը:
Հավելենք, որ ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական՝ 12-րդ նիստը նախատեսվում է անցկացնել այս տարի Թեհրանում:
Վերջին լուրեր
15.04.2025 | 16:34 Նորություններ
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: