«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ-ն պաշտոնապես բացել է իր հերթական` թվով 28-րդ մասնաճյուղը Եղվարդ քաղաքում եւ «Աբովյան» մասնաճյուղի նոր, վերանորոգված մասնաշենքը Աբովյան քաղաքում: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են կազմակերպությունում, ողջ Հայաստանում, առավելապես մարզերում ներկայանալը «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ-ի զարգացման ռազմավարության կարեւոր տարրերից է: «Ընդ որում, անկախ մասնաճյուղերի տեղակայումից, բոլոր մասնաճյուղերը ներկայացվում են ՖԻՆՔԱ ցանցի չափանիշներին համապատասխան` ապահովելով հարմարավետություն եւ հաճախորդներին որակյալ ծառայություներ մատուցելու համար անհրաժեշտ տեխնիկական պայմաններ»:«Կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, շարունակաբար ընդլայնում է իր մասնաճյուղերի ցանցը, որով էլ ավելի հասանելի է դառնում իր հաճախորդներին, իսկ ՖԻՆՔԱ բրենդին համապատասխան կահավորված, ժամանակակից տեխնոլոգիաներով վերազինված մասնաճյուղերում աշխատող բարձրակարգ մասնագետները ջանք չեն խնայում, որպեսզի էլ ավելի որակով ծառայություններ մատուցեն հաճախորդներին», - նշել է կազմակերպության գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը: Իր հերթին, կազմակերպության գործառական տնօրեն Քայ Իլմը նշել է, որ ՖԻՆՔԱ-ն փորձում է առավելագույնս բավարարել հաճախորդների ֆինանսական կարիքները`առաջարկելով տարատեսակ ֆինանսական ծառայություններ: Մասնավորապես, ՖԻՆՔԱ-ի բոլոր մասնաճյուղերում արդեն տեղադրված են տարադրամի փոխանակման կետեր, որոնցից կարող են օգտվել ոչ միայն ՖԻՆՔԱ-ի հաճախորդները, այլեւ ցանկացած քաղաքացի: Իսկ 2014թ.-ին կազմակերպությունն իր հաճախորդներին կներկայանա նոր վարկատեսակներով: Գելափ Ինթերնեյշնըլի կողմից անցած տարի Հայաստանի ողջ տարածքում իրանակացված հարցումների արդյունքում ՖԻՆՔԱ-ն ճանաչվել է 2013 թ-ի Հայաստանի լավագույն վարկային կազմակերպություն: Tweet Դիտում՝ 2595