«ՖԻՆՔԱ»-ին հանձնվեց լավագույն վարկային կազմակերպություն դիպլոմը

25.12.2013 | 14:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Գելափ Ինթերնեյշնըլ եւ ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ կազմակերպությունները սեփական նախաձեռնությամբ 2013 թվականի ընթացքում Հայաստանի ողջ տարածքում իրանակացրել են հարցումներ` պարզելու երկրում ներկայացված տարբեր բրենդերի եւ կազմակերպությունների ճանաչվածության աստիճանը:

Ինչպես տեղեկացրել էինք, հարցումների արդյունքում  «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ն ճանաչվել է 2013թ. լավագույն վարկային կազմակերպություն:

Օրերս Գելափ Ինթերնեյշնըլ Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը «ՖԻՆՔԱ» Ունիվերսալ վարկային կազմակերպության գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանին հանձնել է 2013թ. լավագույն վարկային կազմակերպությունը հավաստող դիպլոմը:

«Այս անկախ գնահատականը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ մենք ճիշտ ուղու վրա ենք եւ երբեք չենք շեղվել մեր առաքելությունից: Սա շատ պարտավորեցնող կոչում է, եւ մեր կազմակերպությունը անելու է ամեն ինչ ապագայում եւս առաջինը մնալու համար»,- նշել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը:

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ն միկրովարկեր է տրամադրում ցածր եկամուտ ունեցող ձեռնարկատերերին՝  նոր աշխատատեղեր ստեղծելու, հիմնական միջոցներ կառուցելու եւ իրենց կենսամակարդակը բարելավելու նպատակով:

Դիտում՝ 4470
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW