Հյուրանոցների աստղայնությունը որոշելու է Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան

07.08.2026 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ /

Այսուհետ Հայաստանում հյուրանոցների աստղայնությունը որոշելու է Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան:


«Շուրջ չորս տարի տեւած բանակցությունները, օրենսդրական փոփոխությունները եւ հյուրանոցային ոլորտի միահամուռ ջանքերը վերջապես տվեցին սպասված արդյունքը», - հայտնում են Ասոցիացիայից:

«Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա» ՀԿ-ն Էկոնոմիայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից ընտրվել է որպես հյուրանոցային տնտեսության օբյեկտներին (ՀՏՕ) որակավորում տրամադրող միավորում:

Ասոցիացիան հյուրանոցների եւ այլ ՀՏՕ-ների որակավորման գործընթացը իրականացնելու է եվրոպական ստանդարտների հիման վրա՝ աշխարհահռչակ Hotelstars Union համաեվրոպական հյուրանոցային աստղեր տրամադրող կառույցի չափանիշների կիրառմամբ:

Hotelstars Union-ի նախագահ Մարկուս Լյութեն շնորհավորական ուղերձ է հղել միավորման բազմամյա անդամ Հայատանի Հյուրանոցների Ասոցիացիային:

«Hotelstars Union-ի ողջ ընտանիքի անունից ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիային մրցույթում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս հաղթանակը նշանակալի ձեռքբերում է եւ հստակ վկայում է Ասոցիացիայի պրոֆեսիոնալիզմի, վստահելիության եւ հյուրընկալության ոլորտում որակի բարձր չափանիշների զարգացմանն ուղղված հետեւողական նվիրվածության մասին։ 

Hotelstars համակարգի ներդրումը Հայաստանում կարեւոր քայլ է կացության ոլորտում առավել մեծ թափանցիկության, համադրելիության եւ հյուրերի վստահության ամրապնդման ուղղությամբ։ Հյուրանոցների համար այն ապահովում է որակի միջազգայնորեն ճանաչված չափանիշ, շուկայում ավելի բարձր տեսանելիություն եւ ավելի հստակ դիրքավորում միջազգային զբոսաշրջության՝ օրեցօր ավելի մրցակցային շուկայում։ Ներդրման գործընթացի սահուն եւ հաջող իրականացումն ապահովելու նպատակով HotellerieSuisse-ը (Շվեյցարիայի հյուրանոցների ասոցիացիա), Hotelstars Union-ի հետ սերտ համագործակցությամբ, կաջակցի Հայաստանի Հյուրանոցային Ասոցիացիային՝ փոխանցելով դասակարգման ոլորտում իր բազմամյա փորձն ու գործնական մասնագիտական գիտելիքները», - ասել է Hotelstars Union-ի նախագահ Մարկուս Լյութեն։
Դիտում՝ 427

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW