«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի գործընկերությամբ

07.08.2026 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #«Սմայլ Սվիթ»

12 տարի առաջ փոքր արտադրամասից իր ճանապարհը սկսած «Սմայլ Սվիթ»-ն այսօր դարձել է հայկական հրուշակեղենի շուկայում զարգացող արտադրողներից մեկը։ Ընկերության հաջողության ճանապարհի հիմքում որակի նկատմամբ հետեւողական մոտեցումն է, նոր արտադրատեսակների ստեղծումն ու սպառողների վստահությունը։


Այսօր «Սմայլ Սվիթ»-ն արտադրում է մոտ 50 տեսակի թխվածքաբլիթ եւ հրուշակեղեն, իսկ ընկերության զարգացման հարցում առաջնորդվում է շուկայի ուսումնասիրությամբ, բարձրորակ հումքի ընտրությամբ եւ կայուն որակի ապահովմամբ։

«Սմայլ Սվիթ»-ում նշում են՝ այսուհետ եւս ընդլայնելու է արտադրական հնարավորությունները, ավելացնելու է ներկայությունը վաճառքի կետերում եւ ներկայացնելու նոր արտադրատեսակներ։

Հիմնադրման հենց սկզբից ընկերության գործընկերն է եղել Կոնվերս Բանկը՝ իր Converse Leasing պրոդուկտով, որի շրջանակում բանկը տրամադրում է մինչեւ 1 մլրդ ՀՀ դրամի/համարժեք արտարժույթի չափով ֆինանսավորում՝ առավելագույնը 84 ամիս ժամկետով:

Ընկերությունում վստահեցնում են, որ առաջիկայում ներկայացնելու են շուկայում նորույթ հանդիսացող նոր տեսականի: Իսկ զարգացման եւ ընդլայնման ճանապարհին «Սմայլ Սվիթ»-ի գործընկերը շարունակելու է մնալ Կոնվերս Բանկը՝ աջակցելով բիզնեսի աճի եւ նոր նպատակների իրականացմանը։

Տեսանյութն՝ այստեղ:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 841

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW