Մի խումբ հայեր ԱՄՆ-ում հազարավոր մարդկանց բանկային տվյալներ են գողացել

14.08.2013 | 17:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱՄՆ 7 քաղաքացի, այդ թվում 6 հայ, ձերբակալվել են երեկ Գլենդելում` կասկածվելով հազարավոր մարդկանց բանկային քարտերի տվյալները գողանալու համար:

Ձերբակալվածներից Էդգար Ալավերդյանը, Կարեն Նազարյանը, Սերոբ Յեղոյանը, Էդվարդ Մարտիրոսյանը, Լեւոն Մկրտչյանը եւ Էմիլ Մորկուսը կասկածվում են բանկային տվյալներ գողացող սարքեր արտադրելու համար:

Ըստ Գլենդելի ոստիկանության, գողացված տվյալների հիման վրա հանցավոր խումբն արտադրում էր կեղծ պլաստիկ քարտեր, որոնցով գնում էր բենզին՝ այնուհետեւ վերավաճառելով այն սեւ շուկայում, գրում է Glendale News Press-ը:

Ոստիկանությունը երեկ կասկածյալների տներում հայտնաբերել է ատրճանակներ, կեղծ պլաստիկ քարտեր, քարտային տվյալները գողացող տնական արտադրության սարքեր, համակարգչային տեխնիկա: Հայտնաբերվել է նաեւ հանցավոր խմբին պատկանող բենզինով բեռնված երկու բեռնատար:

Ոստիկանության տվյալներով, սարքերը տեղադրվում էին բենզալցակայաններում, եւ զոհերը, անցկացնելով իրենց քարտերը տվյալ սարքերով բենզին գնելու համար, զրկվում էին կոնֆիդենցիալ տեղեկատվությունից, որն այնուհետեւ փոխանցվում էր հանցագործների կողմից պատրաստված կեղծ քարտերի վրա:

Այս պահին հետախուզման մեջ են գտնվում հանցավոր խմբի եւս երեք անդամներ՝ Հրաչ Քեյոն, Վաչիկ Եզգաթյանը եւ Վաչիկ Բաբայանը: Վերջինիս կինը՝ Կարինե Բաբայանը, բերման է ենթարկվել ոստիկանություն հանցավոր խմբի մյուս անդամների հետ, քանի որ նրա դրամապանակում հայտնաբերվել են կեղծ պլաստիկ քարտեր:

Դիտում՝ 3166

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW