Թեեւ աուդիտորական ընկերությունների Մեծ քառյակն արդեն ներկայացված է Հայաստանում իր ողջ կազմով, նրանցից ոչ մեկ երկրում խոշոր հաճախորդների թվով դեռ չի գտնվում աուդիտորական ընկերությունների առաջատարների թվում: Այդ մասին են վկայում այս շաբաթ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած` խոշոր կազմակերպությունների պարտադիր արտաքին աուդիտ անցնելու գործընթացի 2012 թվականի արդյունքները:Այս տարեսկզբին Banks.am-ն արդեն անդրադարձել է այն թեմային, թե որ աուդիտորական ընկերություններն են սպասարկել խոշոր կազմակերպություններին 2011-ի արդյունքներով: Վերջին՝ 2012-ի ցուցակում ամենաուշագրավ փոփոխությունն այն է, որ առաջատարների հնգյակում վերադասավորման արդյունքում առաջին տեղում է հայտնվել Էկոնոմիկս Աուդիտ ընկերությունը՝ սպասարկելով ընդհանուր առմամբ 55 խոշոր կազմակերպության եւ առաջ անցնելով երկրորդ տեղը զբաղեցնող` Հայաստանի խոշորագույն աուդիտորական ընկերությունից՝ Գրանթ Թորնթոնից (վերջինս սպասարկել է 49-ը):Ուշագրավն այստեղ, թերեւս, այն փաստն է, որ բոլորովին վերջերս ֆինանսների նախարարությունն արձանագրված խախտումների հիման վրա դադարեցրել է Էկոնոմիկս Աուդիտի լիցենզիան: Ֆիննախի ստուգման արդյունքներով բացահայտվել է, որ մի շարք ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի արդյունքում ընկերության տրամադրած աուդիտորական եզրակացությունները կազմվել են առանց աուդիտի ստանդարտներին համապատասխան աուդիտ անցկացնելու: Ընկերությունն ուներ ընդամենը 3 որակավորված աուդիտոր, որոնց վկայականների գործողությունը եւս դադարեցվել է:ՀՀ ֆինանսների նախարարության տրամադրած ցանկի համաձայն, 2012 ֆինանսական տարվա արդյունքներով 941 խոշոր կազմակերպություններից աուդիտի են ենթարկվել 630-ը, որոնցից 427-ը ստացել է դրական կարծիք արտահայտող եզրակացություն, 203-ը՝ ոչ, իսկ 311 կազմակերպություն չի կատարել օրենքի պահանջը, որը պարտադրում է արտաքին աուդիտի ենթարկվել այն կազմակերպություններին, որոնց հասույթը կամ ակտիվների հաշվեկշռային արժեքը հաշվետու տարվա վերջի դրությամբ գերազանցում է 1 մլրդ դրամը: Խոշոր հաճախորդներով թվով երրորդ տեղը զբաղեցրած «Էն-Աուդիտ» ՍՊԸ-ն (սպասարկել է 45 խոշոր ընկերություն) նախորդ տարվա համեմատ զգալիորեն ավելացրել է իր սեփական կապիտալը՝ հասցնելով այն ընդամենը 224 հազ. դրամից մինչեւ 56,8 մլն: Ընկերության ակտիվները, որոնք 2011-ի արդյունքներով կազմում էին 27 մլն դրամ, 2012-ի վերջի դրությամբ հասել են 69,4 մլն-ի: Այդուհանդերձ, այս ընկերությունը, ինչպես եւ նախորդ տարի, շարունակում է գործել ընդամենը 6 աշխատակցով, որոնցից որակավորված աուդիտոր են 5-ը:Մեծ քառյակից առաջատարների տասնյակում է միայն Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիան (6-րդ տեղ), որը սպասարկել է 34 կազմակերպություն:Մեդիամաքս-ը կազմել է 2012-ի արդյունքներով Հայաստանի խոշոր (ավելի քան 1 մլրդ դրամ շրջանառությամբ եւ/կամ ակտիվների հաշվեկշռային արժեքով) կազմակերպությունների աուդիտն անցկացրած աուդիտորական ընկերությունների ցանկը՝ նշելով, թե որքան են այդ ընկերությունները տրամադրել դրական (չձեւափոխված) եւ ոչ դրական (ձեւափոխված) եզրակացություն: Նշենք, որ պարտադիր աուդիտի արդյունքներով ստացվել է ընդամենը 1 բացասական եզրակացություն, իսկ կարծիքներից հրաժարվելու դեպքերի թիվը 7-ն է, որոնցից 6-ը, ինչպես նաեւ վերոհիշյալ միակ բացասական եզրակացությունը (Քանաքեռ-Զեյթուն բուժկենտրոնին) տվել է մեկ ընկերություն՝ Գարանտ Աուդիտը: Աուդիտորական ընկերություն Դրական (չձեւափոխված) եզրակաց. թիվը Ոչ դրական ( ձեւափոխված ) եզրակաց . թիվը ( չհաշված կարծ . հրաժարումների եւ բացասական կարծիքները ) Կարծիքից հրաժ. թիվը Բացաս. եզրակաց. թիվը Ընդամենը 1 Էկոնոմիկս Աուդիտ ՍՊԸ 39 16 0 0 55 2 Գրանթ Թորնթոն ՓԲԸ 44 5 0 0 49 3 Էն-Աուդիտ ՍՊԸ 36 9 0 0 45 4 Պրոգրես-Աուդիտ ՓԲԸ 14 25 0 0 39 5 Ջի Ընդ Քո. Աուդիտ ՍՊԸ 8 29 0 0 37 6 Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա ՓԲԸ 31 3 0 0 34 7 Աուդիտ Սերվիս ՍՊԸ 29 2 0 0 31 8 Փըրֆեքթ Աուդիտ ՍՊԸ 28 2 0 0 30 9 Ֆինտեխ Աուդիտ ՓԲԸ 21 3 0 0 24 10 Լեգալ Աուդիտ ՍՊԸ 20 2 0 0 22 11 Գարանտ Աուդիտ ՍՊԸ 3 12 6 1 22 12 Սօս Աուդիտ ՍՊԸ 10 12 0 0 22 13 Բեյքեր Թիլլի Արմենիա ՓԲԸ 16 5 0 0 21 14 Աուդիտ Սըփորթ Արմենիա ՓԲԸ 10 10 0 0 20 15 Էյ-Էն Աուդիտ ՓԲԸ 17 2 0 0 19 16 Ջեներալ Ստանդարդ Քընսալթինգ ՍՊԸ 10 6 0 0 16 17 Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ ՍՊԸ 7 8 0 0 15 18 ԹՄ Աուդիտ ՓԲԸ 9 3 0 0 12 19 Պրոֆիկոն Աուդիտ ՍՊԸ 7 5 0 0 12 20 Երևան-Աուդիտ Կոնսալտ ՓԲԸ 2 9 0 0 11 21 ՀայԱուդիտ ՍՊԸ 9 2 0 0 11 22 Էյ.Էֆ.Ջի. Աուդիտ ՍՊԸ 7 4 0 0 11 23 ԱՎԱ-Աուդիտ Փարթներս ՍՊԸ 10 0 0 0 10 24 Բի-Դի-Օ Արմենիա ՓԲԸ 7 3 0 0 10 25 Փրայսուոթերհաուս Կուպերս Արմենիա ՍՊԸ 7 1 0 0 8 26 Էրնսթ Ընդ Յանգ ՓԲԸ 5 2 0 0 7 27 ՍԱԱՄ-Աուդիտ ՓԲԸ 5 2 0 0 7 28 Թրասթ Աուդիտ ՓԲԸ 2 4 0 0 6 29 Աուդիտ Սթար ՍՊԸ 1 4 0 0 5 30 Լոնդոն Բիզնես Գրուպ ՀՁ ՍՊԸ 3 2 0 0 5 31 Փի-Էյչ-Փի Աուդիտ ՓԲԸ 5 0 0 0 5 32 Ալիաս ՍՊԸ 3 1 0 0 4 33 Էյ-Էմ-Էյչ Աուդիտ ՓԲԸ 0 2 1 0 3 34 Դելոյթ Արմենիա ՓԲԸ 2 0 0 0 2 Tweet Դիտում՝ 23719