AMX-ը պետական պարտատոմսերով առեւտրի նորացված համակարգ է գործարկել

28.10.2024 | 16:08 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#AMX #պարտատոմս
Հայաստանի ֆոնդային բորսան գործարկել է gp.minfin համակարգի թարմացված տարբերակը, որը հնարավորություն է տալիս Հայաստանի քաղաքացիներին եւ օտարերկրյա ներդրողներին առավել պարզ եւ անվտանգ գնել եւ վաճառել ՀՀ պետական պարտատոմսեր:

Հայաստանի ֆոնդային բորսան հանդես է գալիս որպես ՀՀ ֆինանսների նախարարության՝ պետական գանձապետական պարտատոմսերի անմիջական (մանրածախ) վաճառքի համար նախատեսված gp.minfin.am առցանց հարթակի օպերատոր, եւ այս արդիականացումը AMX-ի շարունակական ռազմավարության մի մասն է՝ ներդրումներն ավելի պարզ, հարմար եւ հասանելի դարձնելու:

Հայաստանի ֆոնդային բորսայից հայտնում են, որ համակարգում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ եւ բարելավումներ։ Այն ամբողջությամբ վերափոխվել է ժամանակակից, օգտագործողի համար հարմար դիզայնով, ավելացել են նոր ֆունկցիոնալ հնարավորություններ, ինչպես նաեւ համապատասխանացվել են միջազգային Տեղեկատվական անվտանգության պահպանման (ՏԱՊ) պահանջներին։ Այսուհետ ներդրողները հնարավորություն ունեն գրանցվելու համակարգում «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին գրանցվել համակարգում նույնականացման քարտով, բջջային նույնականացման քարտով, ինչպես նաեւ էլ․ փոստի կամ օպերատորի միջոցով։

Թարմացված համակարգի միջոցով ներդրողներն արդեն հեշտությամբ կարող են հետեւել հայտերի կարգավիճակներին, ներբեռնել հաշվետվությունները եւ փոփոխել իրենց անձնական տվյալները։ Բացի դրանից, համակարգն այժմ արտացոլում է իրական ժամանակում ԿԲ փոխարժեքները, Հայաստանի ֆոնդային բորսայի կայքից պետական պարտատոմսերի վերաբերյալ տվյալներ, որոնք հասանելի են բորսայի երկրորդային շուկայում, ինչպես նաեւ հասանելի է պարտատոմսի եկամտաբերության հաշվիչ՝ ներդրումային ճիշտ որոշումներ կայացնելու համար:

Օտարերկրյա ներդրողներին տարադրամի տարբերության հաշվարկն ավելի հասանելի դարձնելու նպատակով նոր համակարգում ներդրվել է նաեւ փոխարժեքի հաշվիչ։ Նոր թարմացումը հասանելի է երկլեզու տարբերակով, ինչը հնարավորություն է ստեղծում օտարերկրյա ներդրողների համար հեշտությամբ գրանցվել կայքում՝ թույլ տալով նրանց համագործակցող բանկերի միջոցով դրամային հաշիվ բացել եւ իրականացնել գործարքներ։
Դիտում՝ 2821
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW