Աշխարհի 30 երկրի 150 մասնակից եւ խորհրդատու հոկտեմբերի 7-11-ը Հայաստանում մեկ հարկի տակ համախմբվել էին «Թվային հորիզոններ. Միավորելով նորարարությունները կայուն ապագայի համար» խորագրով գործարար խորհրդատվության միջազգային ամենահեղինակավոր CMC համաժողովի շրջանակում։ Խորհրդատվական եւ գործարար համայնքի նշանակալի իրադարձության նախաձեռնողն էր Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտը։Թվային դարաշրջանում կարեւոր այս ոլորտի նորամուծությունները եւ առաջնահերթությունները քննարկելու նպատակով մեկտեղված առաջատար մասնագետների թվում էր նաեւ համաժողովի հովանավոր եւ ֆինանսական գործընկեր Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը։Բիզնես միջավայրում ժամանակի թվային լուծումներին համընթաց քայլելուն նվիրված պանելային քննարկմանը Արտյոմ Ղազարյանը ներկայացրել է Telcell-ի՝ թվայնացմանն ուղղված կարեւորագույն եւ հավակնոտ նախագծերը՝ Միասնական տոմսային համակարգը ու IPO-ն (Initial Public Offering- բաժնետոմսերի նախնական հրապարակային առաջարկ), որոնք վերափոխում են մշակույթը։ Telcell-ից հայտնել են, որ Հայաստան ժամանածների թվում էին այնպիսի հեղինակավոր մասնագետներ, ինչպիսիք են ITC-ի Առեւտրի կայուն զարգացման բաժնի ղեկավար Ջոզեֆ Վոզնյակը, ամերիկյան McKinsey կորպորացիայի Ցյուրիխի գրասենյակի ներկայացուցիչ Լեոնիդ Կիրակոսյանը, առաջնորդության խորհրդատու Լարս Սուդմանը, Գործարար Դեյվիդ Յանգը եւ շատ ուրիշներ։«Միջոցառման նպատակն էր խթանել գիտելիքի փոխանակումը, ամրապնդել միջազգային համագործակցությունը եւ ստեղծել մասնագիտական աճի համար բարենպաստ միջավայր ոլորտի մասնագետների եւ բիզնես էկոհամակարգի համար, հետեւաբար համաժողովի մասնակիցներն իրենց ելույթներում անդրադարձել են ոլորտի մի շարք զարգացումներին, այդ թվում՝ խորհրդատվության, թվայնացման, շրջակա միջավայրի, կայունության, բիզնես միջավայրի խնդիրներին եւ մի շարք այլ ուղղություններին առնչվող թեմաներին։ Համաժողովի բրենդավորման հիմնական սիմվոլը մատնահետքն էր՝ խորհրդանշելով մասնագիտական հավաքի ազդեցությունն ու ներկայացնելով այն եզակի եւ մնայուն «հետքը», որը միջոցառումը նպատակ ուներ թողնել թվային փոխակերպման եւ կայունության ոլորտներում: Մատնահետքը խորհրդանշում է աշխարհում անհատական եւ առանձնահատուկ հետք թողնելու գաղափարը՝ համաժողովի նպատակին համահունչ՝ կամրջելու նորարարությունները կայուն ապագայի համար»,- ասվում է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 6106