ՊԵԿ-ը հրապարակել է հունվար-սեպտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկը

28.10.2024 | 11:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #խոշոր հարկատու
Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 323 միլիարդ 205 միլիոն դրամ:

Ցանկի առաջին տասնյակն ունի այսպիսի տեսք.

1. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»

2. «Մոբայլ Սենթր Արթ»

3. «Գրանդ տոբակո»

4. «Գազպրոմ Արմենիա»

5. «Փրիթի Ուեյ»

6. «Ամերիաբանկ»

7. «Սի Փի Էս Էներջի Գրուպ»

8. «Ֆիլիպ Մորիս Արմենիա»

9. «Վիվա Արմենիա»

10. «Սիթի»

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 95 միլիարդ 131 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 228 միլիարդ 74 միլիոն դրամ։

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
Դիտում՝ 2408
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW