AN Audit-ն այսուհետ գործելու է որպես Nexia Armenia
28.10.2024 | 14:17 Գլխավոր էջ / Նորություններ /


Երկու տասնամյակի ընթացքում AN Audit-ը Հայաստանում տրամադրել է հաշվապահական, աուդիտորական, հարկային եւ ֆինանսական խորհրդատվության ծառայություններ՝ դառնալով հուսալի եւ կայուն գործընկեր։
Միանալով Nexia համաշխարհային ցանցին ՝ ընկերությունը հնարավորություն է ձեռք բերում առաջարկելու ավելի լայնածավալ եւ ինտեգրված ծառայությունների փաթեթ, ներառյալ տրանսֆերային գնագոյացում, բիզնեսի գնահատում, բիզնեսի կառավարման համակարգերի ներդրում, կայուն զարգացման հաշվետվությունների պատրաստում՝ միջազգային բարձր չափանիշներին համապատասխան։ Սա կարեւոր շրջադարձ է նաեւ ընկերության գործընկերների համար, որոնք կունենան բոլոր անհրաժեշտ ռեսուրսները՝ արդյունավետ գործելու թե՛ տեղական, թե՛ միջազգային շուկաներում:
Nexia Armenia-ի պատմության նոր փուլը նշանավորող միջոցառմանը հրավիրված էին ընկերության գործընկերները, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, հյուրեր Nexia-ի գլխամասային գրասենյակից, Վրաստանից, Տաջիկստանից եւ Բալթյան երկրներից։
Վերջին լուրեր
16.04.2025 | 10:01 Ֆինտեխ
Zurich-ը ներդրումներ է անում ԱԲ-ի վրա հիմնված ավտոապահովագրության մեջ
16.04.2025 | 09:59 Արժեթղթերի շուկա
15.04.2025 | 22:30 Հոդվածներ
15.04.2025 | 16:34 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: