ԱրարատԲանկ․ 14.5%-ից սկսած սպառողական վարկավորման աննախադեպ առաջարկ

31.10.2024 | 12:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #սպառողական վարկ
ԱրարատԲանկը հանդես է գալիս անշարժ գույքի գրավով վարկավորման նոր՝ շուկայում ամենագրավիչ պայմաններով առաջարկով՝ սկսած 14.5% ֆիքսված տոկոսադրույքով, առավելագույնը 100 միլիոն դրամ գումարի չափով եւ մինչեւ վեցամսյա արտոնյալ ժամանակահատվածով:

«Վարկային փաթեթը մշակվել է՝ հաշվի առնելով հաճախորդների բազմազան կարիքները եւ ֆինանսական հնարավորությունները: Հատկանշական է, որ մենք առաջարկում ենք վարկեր առանց միջնորդավճարների: Բացի այդ, վարկի սպասարկման ընթացքում տոկոսադրույքը կարող է նվազել եւս 1%-ով: Արտոնյալ ժամանակահատվածը գործում է այլ բանկերից վարկը տեղափոխելիս, որի ընթացքում կատարվում են միայն տոկոսագումարների վճարումներ՝ առանց մայր գումարի մարման պարտավորության»,- նշել է ԱրարատԲանկի Մանրածախ բիզնեսի վարկավորման վարչության ղեկավար Արշակ Մաթեւոսյանը:

Բանկից հայտնում են, որ առաջարկը գործում է մինչեւ 2024թ. դեկտեմբերի 27-ը:

Մանրամասների համար այցելել ԱրարատԲանկի մասնաճյուղեր, պաշտոնական կայք կամ զանգահարել +374 10 59 23 23:
Դիտում՝ 2558
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW