Հոկտեմբերի 25-ին Գյումրիում բացվել է Ինեկոբանկի հաճախորդների հեռահար աջակցման կենտրոնը։Ինչպես նշել են բանկում, հարմարավետ աշխատատեղերով ու տեխնոլոգիական ժամանակակից լուծումներով հագեցած կենտրոնի բացումն արտահայտում է Ինեկոբանկի ռազմավարությունը․ իր թիմակիցների համար ապահովել լավագույն աշխատանքային պայմաններ, իսկ հաճախորդներին՝ թվային ուղիներով սպասարկման բարձրակարգ ծառայություններ։ Հաճախորդներին իրական թվային փորձառություն մատուցելու նպատակով, հեռահար աջակցման կենտրոնը համալրվել է տեխնոլոգիական եւ հեռահաղորդակցության ժամանակակից լուծումներով՝ ապահովելու հաճախորդների արագ եւ անհատականացված սպասարկումը։ «Մեր թվային օրակարգի նպատակն է բանկային ծառայություններից օգտվելը դարձնել հեշտ եւ հասանելի բոլորի համար»,- նշել է Ինեկոբանկի Հեռահար Բենքինգի եւ հաճախորդների աջակցման կենտրոնի ղեկավար Անի Դավթյանը: «Նոր կենտրոնի բացմամբ մենք ոչ միայն ընդլայնում ենք հաճախորդների սպասարկման մեր հնարավորությունները, այլ նաեւ ավելի ենք մոտեցնում մեր հաճախորդներին թվային բենքինգի իրական փորձառությանը»։Գյումրիում բացված Ինեկոբանկի հաճախորդների հեռահար աջակցման կենտրոնի կարեւոր նպատակներից մեկն էլ մարզերում աշխատատեղեր ստեղծելն է ։ Մարզերում աշխատատեղերի ստեղծումը հանդիսանում է կայուն զարգացման առանցքային բաղադրիչներից մեկը, եւ Ինեկոբանկում համոզված են, որ մարզային տնտեսական ակտիվության խթանումը մեծապես նպաստում է ողջ Հայաստանի բարեկեցությանը։ Հաճախորդների աջակցման կենտրոնում ինովացիայի կողքին նաեւ հարմարավետությունն է։ Ժամանակակից ու հարմարավետ աշխատատեղերը, ինչպես նաեւ հանգստի, հաղորդակցման, գիտելիքների փոխանակման ենթակառուցվածքներն իրականություն են դարձնում Ինեկոբանկի հանձնառությունը՝ նպաստելու թիմակիցների մասնագիտական աճին։ «Աշխատանքային միջավայրի վրա կենտրոնացումը թույլ է տալիս ներգրավել լավագույն տաղանդներին ու վստահ լինել, որ թիմը մոտիվացված է հաճախորդներին բարձր մակարդակով սպասարկելու համար։Իսկ Ինեկոբանկում մշակված ուսուցման ծրագրերը պատրաստ են բավարարելու երիտասարդ մասնագետների կարիքները՝ տրամադրելով անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ, որոնք կօգնեն նրանց մասնագիտական աճին»,- ասված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 1847