Club Capital-ը մասնակցել է Alliance Clubs միջազգային բիզնես ակումբների հերթական մեծ հավաքին

28.10.2024 | 15:35 Գլխավոր էջ / Նորություններ /
Դուբայում կայացել է Alliance Clubs միջազգային բիզնես ակումբների հերթական մեծ հավաքը։ Իր գործարար անդամակիցների հետ միասին հավաքին մասնակցել է Alliance Clubs-ի անդամ հայկական միջազգային բիզնես ակումբ Club Capital-ը, որը նաեւ Alliance Clubs-ը նախագահող ակումբն է։

Հայկական պատվիրակության կազմում էին բիզնեսի ամենատարբեր ուղղություններ ներկայացնող գործարարներ:

Alliance Clubs-ը աշխարհի տարբեր երկրների կայացած բիզնես ակումբներից բաղկացած խոշոր միավորում է, որի շնորհիվ միավորման մեջ գտնվող յուրաքանչյուր ակումբի անդամակից հանդիսացող գործարար ծավալում է իր ազդեցությունը աշխարհի ցանկացած կետում։



Տարբեր երկրներում առաջացող խնդիրները եւ արտերկրում գործունեություն ստեղծելու գաղափարները արագ լուծում են ստանում՝ նպաստելով բիզնեսների զարգացմանն ու մասշտաբայնացմանը՝ անկախ աշխարհագրությունից։

Alliance Clubs-ի մեջ գտնվող բիզնես ակումբների գործարարները օնլայն ռեժիմով մշտապես կապի մեջ են միմյանց հետ, իսկ տարեկան 2 անգամ կազմակերպվող մեծ հավաքները հնարավորություն են տալիս Alliance Clubs-ի կազմում գտնվող բոլոր ակումբների գործարարներին իրար հետ շփվել օֆլայն ձեւաչափով, ձեւավորել նոր ծանոթություններ, գործընկերային կապեր, համագործակցություններ: Մեծ հավաքները նաեւ միասին հաճելի ժամանց անցկացնելու լավ առիթ են։ Միջազգային բիզնես հավաքը ընդլայնում է գործարարներից յուրաքանչյուրի սոցիալական կապիտալը՝ տարածելով այն ամբողջ աշխարհով։

Դուբայի կայացած հավաքը կազմակերպվել էր տեղի Vision Club բիզնես ակումբի կողմից: Երեք ակտիվ ու հագեցած օրերի ընթացքում տեղի ունեցան խորհրդակցություններ, քննարկումներ, կրթական ձեւաչափեր, ինչպես նաեւ տուրիստական ու ժամանցային միջոցառումներ։



Հավաքի երկրորդ օրը ելույթներ ունեցան հեղինակավոր գործարարներ, որոնց կյանքի պատմությունն ու բիզնեսի վարման մոդելը ուղենիշային են շատերի համար, իսկ ներկայացված փորձը կարող է կիրառական լինել մասնակիցներից շատերի բիզնեսի զարգացման համար:

Հավաքը ամփոփվեց զբոսանավի վրա կազմակերպված գեղեցիկ միջոցառմամբ։

Հաջորդ տարի Alliance Clubs-ի մեծ բիզնես հավաքը նորից կհյուրընկալվի Հայաստանում՝ Club Capital-ի հովանու ներքո։ Հայաստան կժամանեն ավելի քան 200 խոշոր գործարարներ մոտ 15 երկրից։ Իսկ հաջորդ հավաքը կկազմակերպվի եվրոպական Bizon Club-ի կողմից՝ Վարշավայում։
Դիտում՝ 1130
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW