She’s Next Empowered by Visa-ն վերադառնում է Հայաստան առցանց վարպետության դասերով կին ձեռներեցների համար
28.10.2024 | 16:18 Գլխավոր էջ / Նորություններ / Visa Voice /
She’s Next Empowered by Visa նախաձեռնության առաջին ալիքի հաջողությունից հետո թվային վճարումների համաշխարհային առաջատար Visa-ն վերադառնում է Հայաստան կին ձեռներեցների համար նախատեսված առցանց վարպետության դասերով, որոնք իրականացվում են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցությամբ։
Նոր կրթական ծրագրի նպատակն է օժտել կին ձեռներեցներին բիզնեսում հաջողության հասնելու համար անհաժեշտ հմտություններով։ Երկու գործընկերների՝ տարածաշրջանում աշխատելու լայնածավալ փորձի, ներառական աճի եւ բարգավաճման խթանման շնորհիվ She’s Next-ի նոր ալիքը նշանակալից ազդակ կհանդիսանա տեղի կանանց ձեռներեցության խթանման համար՝ աջակցելով Հայաստանի տնտեսությանը։
Ծրագիրը ներառելու է առանցքային բիզնես թեմաներ ընդգրկող ութ առցանց վարպետության դաս, այդ թվում՝ ինչպես սկսել եւ զարգացնել բիզնեսը, թիմի կառավարում, դրամահավաք, օրենսդրության պահանջների պահպանում, վաճառքների աճ, արդյունավետ հաղորդակցություն թիրախային լսարանի հետ, փիթչինգ, մրցունակ մնալու կարողություն։ Դասընթացները կանցկացվեն հայերեն լեզվավ տարբեր ոլորտներում կայացած փորձագետների կողմից եւ տեղի կունենան դկտեմբերի 2-ից 12-ը առցանց՝ Zoom ծրագրի միջոցով։
Դասերին կարող են մասնակցել ինչպես ակտիվ ձեռներեցները, ովքեր ձգտում են ընդլայնել իրենց գործառնությոնները, այնպես էլ՝ սեփական բիզնեսը սկսելու նախապատրաստվողները։ Հայտ ներկայացնելու համար կին ձեռներեցները պետք է լրացնեն գրանցման ձեւը, որը հասանելի է հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 28-ը։ Ձեւաթուղթը պարունակում է մանրամասն տեղեկություն վարպետության դասերի եւ խոսնակների մասին։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն ձեւաթղթում նշված էլեկտրոնային փոստի հասցեով կստանան դասընթացների հստակ ժամանակացույցը, հասանելիության հղումն եւ գաղտնաբառը։
«Ես շատ ուրախ եմ տեսնել, որ She’s Next ծրագիրը Հայաստանում թափ է հավաքում եւ ավելի շատ կանանց է օգնում հաջողության հասնել», - ասել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձե-ն ։ «Համագործակցելով հանրային հատվածում այնպիսի նշանակալի դերակատարի հետ, ինչպիսին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, մենք վստահ ենք, որ վարպետության դասերի շարքը տեւական ազդեցություն կունենա Հայաստանի բիզնես միջավայրի վրա։ Միեւնույն ժամանակ, հարմարավետ առցանց ձեւաչափը կօգնի ընդլայնել մեր հասանելիությունը՝ յուրաքանչյուր հայ կնոջը հնարավորություն ընձեռելով իրականացնել իր ձեռնարկատիրական երազանքները»։
«Հպարտ ենք աջակցել She’s Next նախաձեռնությանը Հայաստանում, որի նպատակն է ամրապնդել կանանց մասնակցությունը տնտեսության մեջ։ Առցանց վարպետության դասերի միջոցով այս ծրագիրը կին ձեռներեցներին անհրաժեշտ գործիքներ եւ գիտելիքներ կտրամադրի՝ այսօրվա մրցակցային շուկայի պայմաններում հաջողակ բիզնես հիմնելու եւ զարգացնելու համար։ ՎԶԵԲ-ն հանձնառու է աջակցել կին ձեռներեցներին եւ առաջ մղել կանանց տնտեսական հզորացումը մասնագիտացված ծրագրերով եւ ռեսուրսներով, որոնք կոչված են օգնել կանանց հաղթահարել բիզնես մարտահրավերները, կառուցել ցանցեր եւ ձեռք բերել հմտւթյուններ, որոնք կբացահայտեն իրենց ներուժը», - ասել է ՎԶԵԲ-ի Ծրագրի ղեկավար Զառա Օհանյանը։
She‘s Next Empowered by Visa համաշխարհային նախաձեռնությունը Հայաստանում մեկնարկել է 2024 թվականի մարտին՝ նպատակ ունենալով խթանել կանանց տնտեսական մասնակցությունը եւ կանանց պատկանող ՓՄՁ-ների աճը՝ կանանց անհրաժեշտ գործիքներ եւ ռեսուրսներ առաջարկելով՝ սեփական բիզնեսը սկսելու կամ ընդլայնելու համար։ Մայիսին Visa-ն եւ ՎԶԵԲ-ն ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում եւ տարածաշրջանում թվայնացմանը, ՓՄՁ-ներին եւ կանանց հզորացմանը աջակցելու։
Դիտում՝ 3125