Հայաստանը վաճառում է ՀայՌուսԳազարդում իր մասնաբաժինը
18.06.2013 | 13:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Ռուսական Գազպրոմը նախատեսում է ավելացնել իր մասնաբաժինը ՀայՌուսԳազարդում ներկայիս 80%-ից մինչեւ 100%:
Ներկայումս հայ-ռուսական ընկերության բաժնետոմսերի 20% պատկանում է Հայաստանի կառավարությանը:
Ինչպես հայտնում է Գազպրոմի մամլո ծառայությունը, հարցը քննարկվել է հունիսի 17-ին Մոսկվայում կայացած Գազպրոմի վարչության նախագահ Ալեքսեյ Միլերի եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հանդիպմանը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ հայաստանյան սպառողների համար բնական գազի գնագոյացման խնդիրները:
Նշենք, որ ս.թ. ապրիլի 1-ից Գազպրոմը վաճառում է Հայաստանին բնական գազի $270/1000 խմ գնով նախկին $180-ի փոխարեն: ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ սուբսիդավորելու է ՀայՌուսԳազարդի կողմից գազի ձեռքբերման գնի 30%-ը:
Արդյունքում բնական գազի մանրածախ սակագինը ս.թ. հուլիսի 7-ից կբարձրանա ոչ թե ի սկզբանե առաջարկված 60%-ով, այլ 18%-ով (ներկայիս 132 դրամ/1 խմ-ից մինչեւ 156 դրամ:
Կարելի է ենթադրել, որ սահմանին գազի ձեռքբերման սուբսիդավորումը ՀՀ կառավարությունն իրականացնելու է հենց ՀայՌուսԳազարդում իր մասնաբաժնի վաճառքի հաշվին:
2009թ. ռուսական «Վեդոմոստի» թերթը հաշվարկել էր, որ ՀայՌուսԳազարդի շուկայական արժեքը մոտ $1,1 մլրդ է: Որպես հաշվարկի հիմք է ընդունվել $49 մլն-ի դիմաց Գազպրոմի կողմից Իտերա ընկերությունից ՀայՌուսգազարդի բաժնետոմսերի 4,45%-ի ձեռքբերումը: Այս հաշվարկով առաջնորդվելու դեպքում Հայաստանը ընկերությունում իր մասնաբաժնի վաճառքից կարող է ներգրավել մինչեւ $250 մլն:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: