Հայաստանում բնական գազի գինը կարող է աճել ավելի քան 60%-ով

14.05.2013 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն եւ նրան պատկանող «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ սակագների վերանայման հայտով:

Առաջարկի համաձայն, ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր բնական գազ սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խմ-ի բնական գազի առաջարկվող սակագինը (ներառյալ ԱԱՀ) 2013թ. հուլիսի 1-ից նախատեսվում է 221 հազ. դրամ ($532)՝ գործող 132 հազ. դրամի դիմաց ($318): Արդյունքում բնակչության համար գազի սակագինն առաջարկվում է բարձրացնել 67%-ով:

Առաջարկվել է նաեւ փոփոխել ավելի քան 10 հազ. խ. մ բնական գազ սպառողներին վաճառվող գազի սակագնի հաշվարկման բանաձեւը, ըստ որի խոշոր սպառողների համար գազի սակագինը կբարձրանա 61%-ով:

Կանոնակարգի համաձայն, ՀԾԿՀ-ն ՀայՌուսգազարդի եւ Տրանսգազ-ի հայտը կքննի 90-օրյա ժամկետում:

Դիտում՝ 5164
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai