Stripe վճարային ծառայությունը՝ Advent International մասնավոր ներդրումային ընկերության հետ համատեղ, PayPal-ին են ներկայացրել բաժնետոմսերի ձեռքբերման առաջարկ՝ մեկ բաժնետոմսի համար $60,5 գնով, հաղորդում է Frank Media-ն՝ վկայակոչելով Reuters-ի աղբյուրները։ Գործարքի շրջանակում PayPal-ը գնահատվում է ավելի քան $53 միլիարդ եւ ենթադրվում է մոտ 28% հավելավճար բաժնետոմսերի բորսայական գնին՝ հուլիսի 14-ին աճուրդի փակման դրությամբ։Հուլիսի սկզբին ներկայացված առաջարկն ապահովված է մոտավորապես $50 միլիարդ ծավալի բանկային ֆինանսավորմամբ: Reuters-ի աղբյուրների համաձայն՝ սա բանակցելու երկրորդ փորձն է. առաջինը տեղի է ունեցել ապրիլի սկզբին, սակայն PayPal-ն այդպես էլ չի արձագանքել: Գնորդներն ակնկալում են առաջ մղել քննարկումներն առաջիկա շաբաթներին: Առաջարկի պայմանների համաձայն՝ Stripe-ը եւ Advent-ը հավասարապես կբաժանեն PayPal-ի սեփականությունը՝ առանց ընկերությունը մասնատելու: Երեք կողմերի ներկայացուցիչներն էլ հրաժարվել են մեկնաբանություններից:PayPal-ն աճի դանդաղման երկարատեւ ժամանակաշրջան է ապրում՝ Apple Pay-ի, Google Pay-ի եւ այլ վճարային ծառայությունների կողմից ուժեղացող մրցակցության ֆոնին։ Ընկերության շուկայական կապիտալիզացիան 2021 թվականին հասել էր մոտ $360 միլիարդի, սակայն այդ ժամանակվանից ի վեր այն կորցրել է իր արժեքի ավելի քան 40%-ը։Նոր գլխավոր տնօրեն Էնրիկե Լորեսը, որը ընկերության ղեկավարությունը ստանձնել է մարտին, սկսեց խոշոր վերակառուցում եւ ապրիլին բիզնեսը բաժանեց երեք ուղղության։ Վերափոխումից հայտարարված խնայողություններն երկու-երեք տարվա ընթացքում կարող են հասնել մոտավորապես $1,5 միլիարդի։Մասնավոր ընկերության կարգավիճակը պահպանող Stripe-ը փետրվարին գնահատվել է $159 միլիարդ։ Tweet Դիտում՝ 1946