Շրջանառության մեջ է դրվել «Նոյյան տապան» նոր՝ արծաթե ներդրումային դրամը՝ 50 դրամ անվանական արժեքով։ Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, իսկ դարձերեսին՝ Նոյյան տապանը, աղավնին՝ ձիթենու ճյուղը կտցին, եւ Արարատ լեռը՝ արեւածագի ֆոնին։Նոր ներդրումային դրամը համալրում է 2011-2012 թվականներից թողարկվող հայկական «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամների շարքը։Էսքիզների հեղինակը Էդուարդ Կուրղինյանն է:Անվանական արժեքը` 50 դրամՄետաղը/ հարգը` արծաթ 999Քաշը` 1/10 տրոյան ունցիաՏրամագիծը` 16.54 մմՈրակը` սովորականԴրամաշուրթը` ատամնավորԹողարկման քանակը` մինչեւ 3 000 000 հատ տարեկան Tweet Դիտում՝ 1756